
Զենք-զինամթերք՝ «Արաբկիր» բժշկական կենտրոնի աղբարկղի մոտ

Սեպտեմբերի 19-ին, ժամը 18.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ «Արաբկիր» բժշկական կենտրոնի աղբարկղի մոտ զենք-զինամթերք է թողնում:
Մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է ատրճանակ, «ՌԳԴ-5» տիպի նռնակի նմանվող նռնակ, նռնակի 2 պայթուցիչ և 12.7 մմ տրամաչափի 82 փամփուշտ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն: