
Ամասիա քաղաքից 6 կմ դեպի հարավ-արևելք երկրաշարժ է տեղի է ունեցել

Սեպտոմբերի 20-ին՝ ժամը 22:29-ին, «ՍՊԾ» գործակալությունից տեղեկություն է ստացվել, որ Հայաստանի Հանրապետության տարածքում՝ Ամասիա քաղաքից 6 կմ դեպի հարավ-արևելք, տեղի է ունեցել 2,4 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 3 բալ, հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Ինչպես տեղեկացնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից, էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնության 40.930 և արևելյան երկայնության 43.850: Երկրաշարժն զգացվել է Ջրաձոր գյուղում՝ 2-3 բալ ուժգնությամբ: