
Բանակին գոմեշի միս վաճառած ընկերությունները սկսել են փոխհատուցել վնասները

ԼՂՀ պաշտպանական բանակին միս մատակարարող ընկերությունները, որոնք խաբել էին՝ տավարի մսի փոխարեն գոմեշի ավելի էժան միս վաճառելով, «Ժողովուրդի» տեղեկություններով, սկսել են փոխհատուցել ՊԲ-ին հասցված վնասը։ Թերթը հիշեցնում է, որ 2012թ. հունիսին 2-րդ կայազորային զինդատախազաթյան կողմից ուսումնասիրություններ էին կատարվել ԼՂՀ ՊԲ պարենային կենտրոնական պահեստում, և զորամասերին գոմեշի միս մատակարարելու համար հարուցվել Էր քրգործ ՀՀ քր. օրենսգրք֊ի 178-րդ. հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խաբեություն)։ Նշենք, որ այս գործով կային կալանավորվածներ (այդ թվում և Կապանի մսի կոմբինատի տնօրեն Անդրանիկ Օհւանջանյանը), որոնց մի մասը ստորագրությամբ ազատ Է արձակվել։ «Ժողովուրդը» այս տեղեկությունը փորձել է պարզել ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի ավագ սպա Մերի Սարգսյանից, սակայն նա տվել է մշտական պատասխան. «Նախաքննությունը դեռևս շարունակվում է»։
Կարդացեք «Ժողովուրդ» թերթի այսօվա համարում։