
Մեղրու բնակչությանն անհանգստացնող խորհրդավոր կերպարը դեռևս բացահայտված չէ

meghrinews-ի փոխանցմամբ՝ երկու շաբաթից ավելի Մեղրու բնակչությանն անհանգստացնող խորհրդավորը կերպարը դեռևս բացահայտված չէ:
Բնակիչների հավաստմամբ շարունակվում են գիշերային տարօրինակ երևույթները, հատկապես քաղաքի առանձնատների բակերում:
Տանիքների ու պատուհանների անժամանակ թակոցներին ավելացել է ժամանակ առ ժամանակ երևացող լույսի սպեկտրը: Պարզ չէ բնակիչների անսպառ երևակայության հետևանքով ստեղծված, թե իրականում գոյություն ունեցող մոլագար կերպարը էլ ի՞նչ արկածներ է պատրաստել:
Գուցե Մեղրու բնակիչներին հանգստացնի այն «փաստը», որ գիշերային անկոչ հյուրը հիմա էլ կարծես թե Ագարակում է զբոսնում:
Կայքը խոստանում է որևէ հավաստի տվյալ ունենալու դեպքում կիսվել իր լսարանի հետ: