Բաժիններ՝

Պատգամավորներին ուղարկում են Նունեի համերգին

Այսօր Հանրապետության հրապարակում Անկախության տոնի առիթով տեղի է ունենալու Նունե Եսայանի համերգը, որին ներկա է լինելու նախագահ Սերժ Սարգսյանը: Համերգին հրավիրված է ամբողջ իշխանական էլիտան: Սակայն հրավիրյալների մեծ մասը առանձնապես մեծ ցանկություն չունի մասնակցելու տոնական համերգին, քանի որ Նունե Եսայանի համերգը լսելու համար մեծ համբերություն և ուժերի լարում է պետք: Համերգին մասնակցել չցանկացողների թվում են նաև ԱԺ պատգամավորներից շատերը: Խոսքը իհարկե չի վերաբերում ՀՀԿ-ականներին, ովքեր չեն կարող հրաժարվել Սերժ Սարգսյանի հետ միևնույն վայրում գտնվելու հնարավորությունից:

Սակայն եթե ոչ ՀՀԿ-ական պատգամավորները չգնան համերգի, նստատեղերը դատարկ կմնան, ինչը կարող է արարողակարգային սկանդալի պատճառ դառնալ: Մեր տեղեկություններով, երեկվանից նախագահականի արարողակարգի վարչությունից զանգահարել և պատգամավորներին հորդորել են, որ եթե անգամ իրենք անձամբ չեն մասնակցելու համերգին, ապա գոնե Հանրապետության հրապարակ ուղարկեն իրենց օգնականներին, որպեսզի ազատ նստատեղեր չմնան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30