
Զոհված զինվորի մայրը փակել է Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի ճանապարհը

Անկախության տոնի կապակցությամբ Եռաբլուր պանթեոն են այցելել երկրի բարձրաստիճան պաշտոնյաները՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ այլոք: Նրանք ծաղկեպսակներ են դրել պանթեոնում:
ԳԱԼԱ-ի փոխանցմամբ՝ Եռաբլուրում են եղել նաև զոհված զինվորների հարազատները:
Մի տարեց կին փորձել է փակել կաթողիկոսի ճանապարհը, որպեսզի նամակ հանձնի նրան: Թեև անվտանգության աշխատակիցները փորձել են խոչընդոտել զոհված զինվորի մորը, այնուամենայնիվ նրան հաջողվել է մոտենալ եւ նամակ հանձնել:
Այնուհետեւ կինը մոտեցել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, նշել, որ ունի բնակարանի խնդիր, որ պաշտպանության նախարարությունը խնդրին երկար ժամանակ լուծում չի տալիս: Նրան փորձել է խանգարել Սամվել Ալեքսանյանը` նշելով, թե իրենք նախապես պայմանավորվել են խնդրի շուրջ: Երբ Տիգրան Սարգսյանը փորձել է հեռանալ, սկսել են բարձրաձայնել. «Հեռանում ես, որ ի՞նչ անես, սա՞ է մեր երազած անկախությունը»:
Մանրամասները այստեղ՝