
Ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի որդին պատմում է, թե ինչպես են բեման ենթարկել հորը

Ձերբակալված ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի որդին` Նորայր Ավետիսյանը, ԳԱԼԱ-ին պատմել է, թե ինչպես են իր հորը բերման ենթարկել: Նա ասել է, որ սեպտեմբերի 10-ին, երեկոյան ժամը 23:00-ի սահմաններում իր հորը դուրս են կանչել և իբր հրավիրել զրույցի 4 քաղաքացիական հագուստով անձինք, որից հետո նրան անհայտ ուղղությամբ տարել են իրենց մեքենայով: Նորայր Ավետիսյանն ասում է, որ իրենք միայն հաջորդ օրը առավոտյան են իմացել, որ հայրը գտնվում է ռազմական ոստիկանությունում: Այնտեղից քննիչը զանգահարել է իրեն և Վոլոդյա Ավետիսյանի անձնագիրն է պահանջել: Նորայրը տարել է անձնագիրը, տեսակցել հոր հետ, հայրն ասել է, որ նորմալ է զգում իրեն:
Ամբողջական հրապարակումը՝ այստեղ