Բաժիններ՝

Անտեսված գյուղի խնդիրները

Գեղարքունիքի մարզի Կութ գյուղում խնդիրներ շատ կան, ինչպես մարզի մի շարք այլ գյուղական համայնքներում: Այստեղ ևս խնդիրները նույնն են՝վատ ճանապարհ, խմելու և ոռոգման ջրի խնդիր, մանկապարտեզի ու համայնքային կենտրոնի բացակայություն… Ադրբեջանից բռնագաղթած փախստականներով բնակեցված այս համայնքը, որի բյուջեն չի անցնում 6 մլն դրամը, կարողանում է հոգալ միայն նվազագույն խնդիրները:

Գյուղապտարանի հաշվապահ Սիմա Չիչյանի ասելով` գյուղապետարանի շենքը, եթե կարելի է այդպես անվանել, 25 տարուց ավել է, ինչ կա, սակայն հնարավոր է` ձմռանը փլվի:

«Խնդիրներ շատ-շատ ունենք. գյուղում գազ չկա, մանկապարտեզ չունենք, չնայած որ այդ տարիքի երեխաներ կան գյուղում, ճանապարհները քանդված է…»,- ասում է նա:

Այս գյուղից նույնպես արտագաղթը մեծ է: Հաշվապահի փոխանցմամբ` ով կարողացել է` արդեն հեռացել է. «Ով հնարավորություն ուներ, թողեց-գնաց Ռուսաստան, ով էլ մնացել է, սպասում է` հնարավորություն ունենա, որ ինքն էլ գնա»:

Կարդացեք նաև

Գյուղտեխնիկայի հարցը ևս լուրջ է այս գյուղում. «Չունենք և ոչ մի տեսակի գյուղտեխնիկա, բյուջեով էլ չենք կարող ձեռք բերել: Մարզում համայնքների մեծ մասում արդեն կուտակել են անասնակերը, իսկ մենք նոր ենք սկսում, քանի որ տեխնիկան վարձակալում ենք այլ համայնքներից, նրանք էլ մինչև իրենց գործը չվերջացնեն, մերը չեն անի…»,- ասում է Սիմա Չիչյանը:

Հավելենք, որ Կութ գյուղի դպրոցը 30 աշակերտ ունի, մանկապարտեզն էլ չի գործում արդեն 18 տարի:

Kut gyux1

Լուսանկարները` hetq.am-ի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս