Բաժիններ՝

Վթար` Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհին. յոթ մարդ տեղափոխվել է հիվանդանոց

Սեպտեմբերի 20-ին, ժամը 20.42-ին տեղեկություն է ստացվել, որ Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհին՝ Սադունց (Ամրե Թազա) գյուղում, տեղի է ունեցել ՃՏՊ, հայտնում են ԱԻ նախարարությունից:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում շրջվել է «ՈՒԱԶ 452Ա» մակնիշի 31 ՍՕ 521 պետհամարանիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով Հնաբերդ գյուղի բնակիչներ Ա. Գ. (վարորդ, ծնվ. 1992թ.), Ա. Տ. (ծնվ. 1961թ.), Ա. Տ. (ծնվ. 2013թ.), Ա. Ա. (ծնվ. 1994թ.), Հ. Տ. (ծնվ. 1993թ.), Գ. Ա.  (ծնվ. 1977թ.) և Հ. Ա. (ծնվ. 1995թ.) տեղափոխվել են Ծաղկահովիտ գյուղի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս