
Գիշերը եղբոր դին թաղեց տնամերձ այգում՝ հոնի ծառի տակ (լուսանկարներ, տեսանյութ)

Ոստիկանությունից ստացված տեղեկություններով`Գառնիկ Վոլոդյայի Խոջայանը (ծնված`1966թ.) 2013թ. օգոստոսի 21-ին, ժամը 0.30-ի սահմաններում Աչաջուր գյուղում գտնվող իրենց տանը կենցաղային հարցերով վիճաբանել է իր եղբայր, 1970թ. ծնված Հարություն Վոլոդյայի Խոջայանի հետ եւ կոտրված աթոռի ծայրով հարվածել նրա գլխին, տեղեկացնում է aravot.am-ը: Գառնիկը մահացած եղբոր դիակը թաղել է իրենց այգում: Գառնիկ Խոջայանը սեպտեմբերի 14-ին ձերբակալվել է: Կատարվել է արտաշիրիմում, Հարություն Խոջայանի դիակը տեղափոխվել է դիահերձարան: Թերթի տեղեկություններով` Խոջայան եղբայրներն ապրում են իրենց մոր հետ: