Հրանտ Բագրատյանը, անդրադառնալով Մաքսային Միությանը Հայաստանի անդամակցությանը, ասում է, որ չի բացառում անդամ–երկրների՝ մեկ միասնական արժույթի՝ ռուբլու գոտուն անցնելը։
Վթարից հետո ГАЗ 3110-ը բախվել է բնակելի տան պարիսպին: Վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն:
Պարզելու համար, թե «խնայված» գումարները որքա՞ն են կազմել ու ի՞նչ նպատակի են ուղղվել, արդյոք դպրոցների աշխատակիցներին պարգևատրում տրվե՞լ է դեկտեմբերին, հունվարի 22-ին մենք հարցում ուղղեցինք Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
Նոր Նորքի ոստիկանները պարզում են, որ վերջինս կենցաղային հարցերի շուրջ վիճաբաննություն է ունեցել Գալշոյան փողոցի բնակիչ 38-ամյա Աքսել Ներսիսյանի հետ, ով էլ իր մոտ եղած դանակով վնասվածքներ է պատճառել Վ. Մանուկյանին և թողնելով անօգնական դիմել էր փախուստի:
Գյումրիում գործունեություն ծավալող 5 պոլիկլինիկայից շենքային և բուժսարքավորումների հետ կապված խնդիրներ ունեն երկուսը: Թիվ 1-ում մասնագետներն աշխատում են կես օր, քանի որ կես հաստիք է հատկացվել նրանց, թիվ 2-ում մեկ լրիվ հաստիքով են աշխատում բժիշկները, սակայն ազգաբնակչության սպասարկման համար կան խոչընդոտներ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.32-ին, մարվել` 05.48-ին: Հայ ավետարանական եկեղեցուն պատկանող շինությունում, այրվել է նախասրահը՝ 10քմ և խոհանոցի դռները:
«Բոլոր խախտումները քողարկված են ներկայացված: Մենք մանրամասն վերլուծություն ենք արել, որոնք կներկայացնենք ավելի ուշ»,- ասել է նա:
56-ամյա տղամարդուն և 47-ամյա կնոջը մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ տղամարդը, հանդիսանալով ՍՊԸ-ի տնօրեն, պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու դիտավորությամբ, կնոջ հետ նախնական համաձայնության գալով, «Հացատուն» սննդի օբյեկտի 2 առանձնասենյակ կահավորելուց հետո հաճախորդների հետ գումարի դիմաց սեռական հարաբերություն ունենալու համար 6000-ական դրամով դրանք պարբերաբար տրամադրել են կանանց:
168.am-ի հետ զրույցում անդրադառնալով էլեկտրոնային լրատվամիջոցներում տարածված այն լուրերին, թե Մամիկոն Խոջոյանի առողջական վիճակը վատացել է, Կամո Չոբանյանն ասաց, թե չգիտի՝ որտեղից է տարածվել այդ տեղեկատվությունը:
Էն նորածին երեխան, որ հիվանդանոցում ծնվում ա` Տիգրան Արզաքանցյանի տված բարուրներով ա փաթաթվում: Մենք նվիրում ենք մեր ծննդատանը, եւ ծննդատունը նորածիններին դրանցով ա փաթաթում: Էտ բոլորը գործա, էտ ամենը արվում ա: Այս տարի 100 տարեկան վետերանի մենք էլի նվեր ու գումար նվիրեցինք:
Փետրվարի 7-ին, ժամը 14.00-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Դրոյի փողոցի թիվ 13 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 11-ամյա տղայի և դիմել փախուստի:
«Նա, ով մեզ վարձել էր՝ Վրաստանի քաղաքացի Դոդոն, ինքն էլ հրաժարվեց մեզնից: Ի դեպ, Աշոտը կին էլ ունի` Շուշանիկը, նրա հետ էլ խոսեցինք (Դոդոն Աշոտի կնոջ բարեկամն է), բայց, չգիտեմ ինչու, հետո մեզանից հրաժարվեցին, որովհետև մտան նաև հոգևորականության ներկայացուցիչներ»,- ասել է փաստաբան Կենկեբաշվիլին:
Պարզվել է, որ «Մերսեդես E-320» մակնիշի 81DS001 պետհամարանիշով ավտոմեքենան բախվել է սյանը, այնուհետև «ՎԱԶ 21-07» մակնիշի 70DD110 պետհամարանիշով ավտոմեքենան հարվածել է «Մերսեդես»-ին, ինչից «ՎԱԶ 21-07»-ի վարորդ Ռ. Խ.-ը տեղափոխվել է Էջմիածնի ԲԿ:
Փետրվարի 7-ին, ժամը12.30-ին, 1974 թ. ծնված Մանվել Ղ.-ն ոստիկանության Անիի բաժնում կամավոր հանձնել է հակատանկային 2 նռնակ` առանց պայթուցիչների, իքնաձիգի դատարկ պահունակ, 5.45 մմ տրամաչափի 59 և 12.5 մմ տրամաչափի 2 փամփուշտ:
Պարզվել է, որ բախվել են «Վոլկսվագեն Գոլֆ» մակնիշի 34 LV569 (վարորդ՝ Ա. Մ.) և «Վոլկսվագեն Ջետտա» մակնիշի 33DՍ628 պետհամարանիշներով (վարորդ՝ Ա. Է.) ավտոմեքենաները, ինչից Ա.Էլբակյանը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Փետրվարի 7-ին, ժամը 08.20-ին, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան Երևանի Բագրատունյաց փողոցում, բենզալցակայանի մոտ, վրաերթի է ենթարկել բենզալցակայանի լիցքավորող, 1997 թ. ծնված Համլետ Վ.-ին:
Դատական դեպարտամենտին հայտնի չէ որևէ փաստ, որ դատավորներից որևէ մեկը դիմած լինի միջազգային կառույցներին: Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնել է Դատական դեպարտամենտի Միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանը:
Փետրվարի 2-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ անհայտ անձը «ԳԱԶ-3102» մակնիշի ավտոմեքենայից գողություն է կատարել:
18:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղում միմյանց են բախվել ուղևորադար մակնիշի 0427Լ համարանիշի և մակնիշի 04 ՕU 934 համարանիշի ավտոմեքենաները: Նախնական տեղեկություններով՝ հիվանդանոց է տեղափոխվել 4 քաղաքացի:
Փետրվարի 7-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Շենգավիթի բաժնի ծառայողները ոստիկանություն են հրավիրել 1975 թ. ծնված Լարիսա Մ.-ին
Փետրվարի 7-ին, ժամը 22.05-ին, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները Սամարա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բերման են ենթարկել 1967 թ. ծնված Հերիքնազ Դ.-ին:
Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը կարող է միայն ենթադրություն անել՝ արդյոք Ոստիկանության Նաիրիի քննչական բաժնի պետ Արսեն Սարգսյանին աշխատանքից ազատելն առնչություն ունի՞ Վ. Պետրոսյանի գործով թույլ տրված խախտումների հետ, թե՞ ոչ:
Ոստիկանությունը դեպքի առթիվ փետրվարի 5-ին հաղորդագրություն էր տարածել, որտեղ նշված է, որ Հրաչյա Գրիգորյանն է ոստիկանությունում հաղորդում տվել այն մասին, որ Շահեն Հարությունյանն աթոռով հարվածել է իր գլխին: Սակայն մայոր Գրիգորյանը news.am-ի հետ զրույցում ասել է, թե ինքը չի դիմել Ոստիկանություն:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 8-ին` ժամը 17.30-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:
Արարատի մարզի Մրգավետ գյուղի բնակչուհի, 1932 թ. ծնված Վարսենիկ Կարապետյանը փետրվարի 7-ին, ժամը14.30-ի սահմաններում, դուրս է եկել տնից և այլևս չի վերադարձել:
2007 թվականից հետո Հայաստանից ընտանիքներով արտագաղթողների տոկոսը 40-ից դարձել է 60 տոկոս, այսինքն` եթե նախկինում ընտանիքներով մոտ 40 տոկոսն էր ազգաբնակչության արտագաղթում, ապա վերջին տարիներին շուրջ 60 տոկոսը:
Տնօրենի սենյակ գնացինք, խորհրդակցության էր, հետ եկանք, նորից սկսեց դասը խանգարել, հավսար զգաստ եմ ասել, որպեսզի բոլորը մեկ րոպեով կանգնեն, Շահենը չի կարողացել իրան պահի, էդ ժամանակ ասեց՝ բա «էշ ես, էշ-էշ բաներ ես խոսում»: Ես ինքս որպես մեծ մարդ, իր պապիկին հավասար մարդ, մոտեցել եմ իրան, ձեռքով բռնել, նրա որովայնից թափ տվել ու ասել՝ տղա ջան քո հորից մեծ մարդ եմ, չե՞ս ամաչում, ինչե՞ր ես խոսում:
ետրվարի 9-ից Երևան քաղաքի փողոցների՝ միայն դպրոցամերձ հատվածներում տեղադրված բոլոր 40 կմ/ժ թույլատրելի առավելագույն արագություն սահմանող ճանապարհային նշանները գործելու են միայն աշխատանքային օրերին՝ ժամը 08.00-ից մինչև 18.00-ն, իսկ ոչ աշխատանքային օրերին և ժամը 18.00-ից մինչև հաջորդ օրը ժամը 08.00-ն գործելու է բնակավայրի համար սահմանված 60 կմ/ժ թույլատրելի առավելագույն արագությունը: Նույն ժամային ռեժիմով են գործելու նաև տվյալ ճանապարհահատվածներում տեղադրված արագաչափ սարքերը:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ »Դեմ եմ» նախաձեռնության անդամները այսօր Վանաձորում բողոքի ակցիա են անցկացնում՝ ընդդեմ պարտադիր կուտակային համակարգի:
Չնայած այն բանին, որ ԲՀԿ-ն ի սկզբանե դեմ է արտահայտվել պարտադիր կուտակային կենսաթոշակային հիմնադրամի գոյությանը եւ 5 տոկոսի հետպահումներին եւ առաջիկայում մտադիր է անվստահություն հայտնել ՀՀ վարչապետին եւ պահանջել կառավարության հրաժարականը, այնուամենայնիվ ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանի ղեկավարությամբ գործող կառույցներում աշխատակիցներից պարտադիր հետպահումներ են արել աշխատավարձերի 5 տոկոսի չափով: Նույնը վերաբերում է նաեւ Գյումրիի քաղաքապետարանին: