Արցախի էլիտան իրեն զոհաբերեց, իսկ սրանք հակառակն են անում՝ պերաշկի են ուտում, որ բոլորիս զոհաբերեն
168 TV-ի «Զառան հարց ունի» հաղորդման շրջանակում հյուրընկալվել էր հանրային գործիչ, վավերագրող և իրավապաշտպան Հովհաննես Իշխանյանը։
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև․

- «Քաղաքացիական պայմանագիր»-ը քաղաքական կենդանի է․ չունի որևէ քաղաքական սկզբունք, այնտեղ պարզապես մեկ մարդու ցանկություն կա, և այդ մեկ մարդու ցանկության շուրջ է կառուցվում մնացած բոլոր՝ թե՛ ռազմավարությունները, թե՛ հարաբերությունները, հարաբերությունների տեսակը, և այլն, և այլն։ Մենք իսկապես գործ ունենք բնությամբ, անատոմիայով դիկտատորի հետ, որը նաև չի համապատասխանում մեր երկրի շահերին։ Իսկ էդ սրտիկ-փրթիկները, սերը, բանը և այլն, բնականաբար, քաղաքական հմտություն է․ դու պետք է մարդկանց սիրաշահես, որ քեզ ընտրեն։
- Խորհրդարանում մենք մի ուրիշ հետաքրքիր կոնֆիգուրացիա էլ ունենք, որովհետև մենք նոր քաղաքական գործիչներ ենք ստանալու այս Ազգային ժողովում, որոնք լուրջ փորձությունների միջով են անցնելու։ Ես լուրջ փորձությունները նկատի չունեմ այն, որ ասում է՝ հես ա գնալու եք Ազգային ժողով, «ՔՊ»-ն փչացնի ձեզ, չգիտեմ․․․ «ՔՊ»-ն ո՞վ է, որ ինչ-որ մեկին փչացնի։ Զարմանում եմ, դավաճաններ են դրանք, իրենց խոսքն «ասնավանի» չի․ չի՛ կարող «ՔՊ» կադրը որևէ մեկին փչացնի, որովհետև նրա խոսքը դատարկ ատրճանակ է, ջրի ատրճանակ։
- Նոր, անփորձ մարդիկ մտնելու են Ազգային ժողով, և նրանց միանշանակ չէ, որ շանտաժով են փորձելու գողանալ․ իրենք, շատ հնարավոր է՝ փորձեն սիրաշահել, մի հատ լավ խոսք ասել, գնալ սուրճ խմելու։ Սուրճ խմեն՝ կողքից, ասենք, մեկը նկարի-գցի ինտերնետ, ասի՝ հա, տեսե՜ք՝ «Ուժեղ Հայաստան»-ից սուրճ են խմում հետները, իրենց հետ են։

- Իրենց համար չկա Սահմանադրություն․ իրենք գործում են Թուրքիայի Սահմանադրությամբ։ Օրինակ, եթե ուշադրություն դարձնեք, Հայաստանում քաղբանտարկյալները նստում են Թուրքիայի Սահմանադրության 301-րդ հոդվածով․ թուրքականությունը վիրավորողները։ Այս բոլոր նստողները՝ կլինի Աշոտ Մինասյան, Արմեն Աշոտյան, Ավետիք Չալաբյան, Անդրանիկ Թևանյան, Կարապետ Պողոսյան, Գագիկ Ծառուկյան․․․ Նրանք բոլորը պայքարում են հայկական ինքնության համար։ Հայկական ինքնությունն ի՞նչ է ասում․ արդարություն մեր նախնիների հանդեպ, Հայոց ցեղասպանության ճանաչում։ Հիմա այս բոլոր մարդիկ այդ թուրքական քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի համաձայն՝ թուրքականությունը վիրավորում են։
- «Ծիծեռնակի հավատի կենաց»-ը արտամրցութային ծրագրում էին վերցրել․ հանդիսատեսը տարբերվում էր նրանով, որ ավելի պրոֆեսիոնալ էր, այսինքն՝ կինոգետներ, կինոսերներ։ Երբ սկսեցին բարձրանալ տիտրերը, մինչև ավարտը ծափահարություններ էր, ինչը երևի գնահատականն էր, որ հավանել են։
- Հայերիս ուսերին է ընկել աշխարհի էդ կարգուկանոնի հաստատումը, որովհետև մենք ունենք խոսելու բան, որովհետև մերոնք են զրկանքներ կրում այս պահին այդ արժեքների համար, ու երբ որ, ասենք, Մակրոնը գալիս է Հայաստան, ու մեր խելացի երիտասարդ աղջիկներն ու տղաները գնում են, գրկում են, ստորագրություն են ուզում, նրանք պետք է հասկանան, որ իրականում Մակրոնը պետք է գա՝ իրենցից ստորագրություն ուզի, որովհետև իրենց ընտանիքի անդամն է Մակրոնի արժեքների համար հիմա զրկանքներ կրում։
- Ի վերջո, նայեք, անկախ ամեն ինչից, աշխարհում նաև մտքերի կռիվ է գնում․ մի կողմից՝ իրանական միտքն է, որը, իմիջիայլոց, հաղթեց․ նահատակության միտքը։ Իրանի առաջնորդն իր թոռնիկի հետ հանուն այդ մտքի նահատակվեց։ Ու նույնը մեր հայկական մշակույթում էլ կա, որը մենք հիմա չենք նկատում, որովհետև արագության մեջ ենք։ Բայց նայեք՝ Ռուբեն Վարդանյանն աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկն էր՝ հաջողակ, կայուն կյանքով, բայց զոհաբերության գնաց, որ ժողովուրդը դուրս գա։ Ի վերջո, ռազմաքաղաքական ղեկավարությունն ինչո՞ւ է պատանդ, որ ժողովուրդը դուրս գա։ Այսինքն՝ իրենց զոհաբերել են հանուն ուրիշների, իսկ սրանք հակառակն են անում․ պերաշկի են ուտում, որ բոլորիս զոհաբերեն։

Մանրամասները՝ տեսանյութում

