Լիբանանի վրա Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 4333-ի
Լիբանանի վրա Իսրայելի հարձակումների հետևանքով ՝ մարտի 2-ից զոհերի թիվը հասել է 4333-ի, վիրավորվել է 12236-ը։
Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, առողջապահության նախարարության կողմից հրապարակված վիճակագրության համաձայն՝ հարձակումների հետևանքով զոհվել է 135 բժշկական աշխատող, ևս 410-ը՝ վիրավորվել։ Վիրավորվել է ընդհանուր առմամբ 263 շտապօգնության անձնակազմի անդամ և 147 բժշկական աշխատող։

