Կիևը պետք է փոխհատուցի վնասը. Իրանի արտգործնախարարը` Կասպից ծովում իրանական նավի վրա հարձակվելու մասին
«Իրանը սրացման չի ձգտում, սակայն հստակ հասկացրել է, որ մեր քաղաքացիների կամ մեր շահերի վրա ցանկացած հարձակում անընդունելի է։ Պատճառված վնասը պետք է փոխհատուցվի», – գրել է Աբբաս Արաղչին X-ի իր էջում ՝ ամփոփելով ուկրաինացի գործընկեր Անդրեյ Սիբիգայի հետ հեռախոսազրույցը։
Ուկրաինայի արտգործնախարարն ավելի վաղ իրանցի գործընկերոջը հավաստիացրել է, որ նավի վրա հարձակումը միտումնավոր չի եղել, և որ Կիևը չի ձգտում էսկալացիայի:

