
Ի՞նչ պետք է ընդգրկվի Ներքին գործերի նախարարության մեջ. NEWS.am

Ներքին գործերի նախարարություն ստեղծելը ճիշտ է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի նախկին ոստիկանապետ, այժմ նախագահի խորհրդական Ալիկ Սարգսյանը:
Նա նշեց, որ ստեղծվելիք Ներքին գործերի նախարարության մեջ կընդգրկվեն Արտակարգ իրավիճակների նախարարությունը, տարածքային կառավարումը, ոստիկանության մունիցիպալ հատվածը՝ երկրի ներսում իրականացվող ծառայության մասով, իսկ քրեական ոստիկանությունը պետք է լինի առանձին: Նա հիշեցրեց, որ նախկինում ՆԳՆ-ի մեջ մտնում էր ԱԻՆ-ը, ՔԿՀ-ն, դրանից հետո մասնատվեցին կառույցները:
Նախկին ոստիկանապետը միանշանակ ճիշտ է համարում կառույցները միավորելը, եւ շեշտում, որ այսքան շատ նախարարություններ ունենալը այսօրվա պայմաններում ճիշտ չէ, եթե ինտենսիվ, ռացիոնալ աշխատեն, ապա դա լրիվ հերիք է: Իսկ թե ով պետք է ղեկավարի ՆԳՆ-ն՝ ԱԻՆ նախարար Արմեն Երիցյան, ներկայիս ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյան, Ալիկ Սարգսյանը շահարկումներից խուսափելու համար գերադասեց կարծիք չհայտնել:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: