Ուկրաինան կորցրել է F-16 կործանիչ։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ Ուկրաինայի ռազմաօդային ուժերի մամուլի ծառայությունը հայտնել է, որ ինքնաթիռում տեղի է ունեցել արտակարգ իրավիճակ։
ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Մաքսային բարեփոխումների և ռիսկերի կառավարման խորհրդի հերթական նիստը: Այս մասին տեղեկացնում են ՊԵԿ-ից։
Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթը հանդիպել է Անկարայում Միացյալ Թագավորության դեսպան Ջիլ Մորիսի հետ, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը։
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը կարգադրագիր է տվել «ԹԵՈՖԱՐՄԱ ԻՄՊՈՐՏ» ՍՊ ընկերությանը՝ դադարեցնելու «Գենսուլին Ռ 100ՄՄ/մլ» լուծույթ ներարկման (10 մլ ապակե սրվակ, արտադրող՝ «Բիոտոն Ս.Ա») 50C2607A սերիայի շրջանառությունը և իրականացնել դրա հետկանչը։
Սաուդյան Արաբիայի և Միացյալ Նահանգների կողմից Իրաքի ուղղությամբ իրականացված հարվածները կարող են հանգեցնել Մերձավոր Արևելքում իրավիճակի վատթարացման։ Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակի տեղակալ Ֆարհան Հաքը։
Նախ, պետք է պատերազմ ուղարկել ռոբոտներին, դրանից հետո՝ մարդկանց Էրիկ Շմիդտը Google-ի նախկին գործադիր տնօրենն է և Արհեստական բանականության (AI) ԱՄՆ ազգային անվտանգության հանձնաժողովի (NSCAI) նախկին ղեկավարը։ Այժմ նա Relativity Space ընկերության գործադիր տնօրենն է և «White Stork» ու «Swift Beat» նախաձեռնությունների միջոցով ակտիվորեն ներգրավված է Ուկրաինայի համար արհեստական բանականությամբ աշխատող ռազմական անօդաչու սարքերի տեխնոլոգիաների […]
Նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ վարորդը կորցնելով մեքենայի կառավարումը՝ դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի մաս և բախվել մեկ այլ մեքենայի, ինչի հետևանքով 6 անձ մահացել է:
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ չի նախատեսում կառավարությունում հետագա կադրային փոփոխություններ՝ բացի կառավարությունում և կուսակցությունում առկա թափուր պաշտոնները լրացնելու համար արդեն իսկ անհրաժեշտ նշանակումներից։
Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Լյուբլինում քննարկել են ՀՕՊ հրթիռների արտադրության ոլորտում համագործակցության հարցը։
Միջերկրական ծովի ափին գտնվող եգիպտական Դումյաթ նավահանգստում հարձակում է տեղի ունեցել էներգետիկ օբյեկտի վրա. բրիտանական Ambrey ծովային անվտանգության ընկերության տվյալներով՝ անօդաչու թռչող սարքը հարվածել է ԱՄՆ-ին պատկանող հեղուկացված բնական գազի լողացող պահեստարան-լցանավին, հայտնում է Reuters-ը։
168TV-ի «Դիպլոմատ» հաղորդաշարի հյուրը «Հայացք» վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ, նախկին պատգամավոր Կարեն Բեքարյանն է:
Հուլիսի 16-ին վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 23։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մասիսի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ ծեծկռտուքի հետևանքով ստացած՝ ձեռքի և գլխի վնասվածքներով «Մասիս» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի։
Հուլիսի 29-ին՝ Երևանի ժամանակով ժամը 18:36-ին սկսվել է լիալուսինը, սակայն այն հնարավոր կլինի դիտել գիշերային ժամերին։ Այս մասին գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։
Շվեդիան ստեղծում է արտաքին հետախուզության նոր քաղաքացիական գործակալություն՝ UND-ն, որը ձևավորվել է բրիտանական MI6-ի օրինակով։ Այս քայլին են դիմել այն բանից հետո, երբ երկրի ռազմական հետախուզությունը սխալ էր գնահատել 2022 թվականին Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումը։
Նիկոլ Փաշինյանին հարցնում են, թե շնորհավորե՞լ է արդյոք իրեն Պուտինը։ Փաշինյանն ասում է ոչ, չի շնորհավորել՝ չի ուզել, չի շնորհավորել։ Հետո նշում է, թե՝ եթե չի շնորհավորել, այդ դեպքում ո՞ւմ հետ էր ինքը խոսում։
Բրիտանական «Chatham House» վերլուծական կենտրոնն անդրադարձել է Թուրքիայի ունեցած ռուսական «S-400» զենիթահրթիռային հակաօդային պաշտպանական համակարգերը (ՀՕՊ) Քաթարին կամ Արաբական Միացյալ Էմիրություններին (ԱՄԷ) վաճառելու շուրջ տարվող հնարավոր բանակցություններին։
«Ես որ գնացի Ջերմուկ, իր այտերը կարմրած, ուռած էին, ասեցի՝ «ծեծե՞լ են քեզ», ինքը բան չասեց ինձ». -երեկվանից բարձրացած աղմուկից ու Պաշտպանության նախարարության հերքումից հետո, 19 -ամյա ժամկետային զինծառայող Հայկ Ախրաբյանի մայրը որդու հնարավոր ծեծի մասին զգուշավոր է խոսում, ասում է՝ չգիտի, թե իրականում ինչ է տեղի ունեցել:
Այս հայտարարությամբ Փաշինյանը արձանագրում է ընտրություններին հաջորդող ժանակաշրջանում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ իր հակասահմանադրական արշավի նոր փուլի մեկնարկը։
Ջերմային հարվածներով հիվանդանոցներ տեղափոխվածների թվում ավելի քան 710 մարդ հոսպիտալացվել է երեք շաբաթից ավելի ժամկետով։ Տուժածների գրեթե 58%-ը 65 տարեկանից բարձր մարդիկ են։
ՖԻՖԱ-ն կարգապահական վարույթ է սկսել Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիայի և հավաքականի մի շարք ներկայացուցիչների նկատմամբ՝ 2026 թվականի Աշխարհի առաջնության կիսաեզրափակչից հետո ցուցադրված քաղաքական բովանդակությամբ պաստառի պատճառով․ գրում է Reuters-ը։
2026 թվականի հուլիսի 26-ին և լույս 27-ի գիշերը ՀՀ Տավուշի և Լոռու մարզերի բժշկական կենտրոն է դիմել 22 քաղաքացի՝ սննդային թունավորմանը բնորոշ ախտանիշներով։ Այս մասին տեղեկացնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։
168 TV-ի «Զառան հարց ունի» հաղորդաշարի շրջանակում անգամ հարցեր ենք ուղղել ԱԺ նախկին պատգամավոր, իրավապաշտպան Նաիրա Զոհրաբյանին։
Իրաքի Ժողովրդական մոբիլիզացիոն ուժերի («Հաշդ աշ-Շաաբի») օբյեկտների վրա ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի համատեղ հարվածների հետևանքով զոհվել են Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) չորս զինծառայողներ՝ Քաշան քաղաքից։
Եթե Հայաստանում անհնար է հասնել արդարադատության, ապա այն պետք է փնտրել այնտեղ, որտեղ գործում է օրենքի գերակայությունը։
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել իրանական երկու ընկերության դեմ, որոնք մեղադրվում են նրանում, որ ստիպել են նավերին վճարել Հորմուզի նեղուցով անվտանգ անցնելու համար։
Բրազիլական ֆուտբոլի պատմության ամենավառ աստղերից մեկը՝ Նեյմարը, պաշտոնապես հաստատել է ազգային հավաքականում իր ելույթներն ավարտելու որոշումը: 34-ամյա հարձակվողը վերջակետ է դրել միջազգային կարիերային՝ նշելով, որ իր ժամանակը «Սելեսաոյում» սպառվել է։
Վաշինգտոնը սահմանել է նոր նորմեր, որոնք ուղղված են ԱՄՆ-ում և այլ երկրներում վտանգավոր բժշկական-կենսաբանական հետազոտությունների, այդ թվում՝ տարբեր հիվանդություննրի հարուցիչների ֆունկցիաների ուժեղացման դաշնային օժանդակման դադարեցմանը։ Այս մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղարության և Առողջապահության և սոցիալական ծառայությունների նախարարության համատեղ հայտարարության մեջ, որը հրապարակվել է հուլիսի 28-ին։
Մասիս համայնքի ղեկավար Նորայր Հակոբյանը քիչ առաջ ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ Դավիթ Համբարձումյանը նշանակվել է Մասիս համայնքի ղեկավարի խորհրդականի պաշտոնում:
Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում ավարտին մոտեցող հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճեց առաջին ոսկե մեդալը:
ԱՄՆ Զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտարարել է, որ ամերիկացի զինվորականները մայիսի սկզբից ապահովել են Հորմուզի նեղուցով շուրջ 1000 նավի անցում, որոնք տեղափոխում էին մոտ 500 միլիոն բարել նավթ։