
Ծեծվողը հեռախոս էր գողացել

Նոյեմբերի 5-ին ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում էր ստացվել Սիսավան գյուղում 1969 թ. ծնված Կամո Մ.-ի և 1966 թ. ծնված Վրեժ Փ.-ի կողմից 1974 թ. ծնված Արայիկ Ղ.-ին ծեծի ենթարկելու մասին:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ այդ օրը Արայիկ Ղ.-ն վագոն-տնակից գողացել էր Կամո Մ.-ի բջջային հեռախոսը:
Արայիկ Ղ.-ն հրավիրվել է բաժին և ներկայացրել բջջային հեռախոսը:
Կատարվում է հետաքննություն:
ՀՀ Ոստիկանություն