«Նիկոլ Փաշինյանը չի կարող ինքնուրույն որոշել՝ մնա՞լ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ ԵՄ. ժողովուրդն է տուժում և ունի շատ վատ հեռանկար». Գագիկ Հարությունյան

«Հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը»,- այս մասին երեկ հայտնել էր Կրեմլինը։

Ըստ Կրեմլինի՝ Ռուսաստանի նախագահը վերահաստատել է իր հավատարմությունը 2026 թվականի մայիսի 29-ին Աստանայում կայացած Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) գագաթնաժողովում Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի և Ռուսաստանի ղեկավարների համատեղ հայտարարությանը, որը վերաբերում է Եվրոպական միությանն անդամակցելու ուղղությամբ Հայաստանի Հանրապետության ձեռնարկած քայլերին։

«Մասնավորապես, Վլադիմիր Պուտինն ընդգծել է Հայաստանում հնարավորինս սեղմ ժամկետներում համազգային հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությունը՝ Եվրոպական միությանն անդամակցելու կամ Եվրասիական տնտեսական միության կազմում հետագա մնալու վերաբերյալ»,- ասված է ՌԴ պաշտոնական հաղորդագրությունում։

Ռուսաստանի նախագահն ընտրության առջև է կանգնեցրել ՀՀ իշխանությանը, ի վերջո, ի՞նչ է պահանջում ՀՀ շահը՝ մնալ ԵԱՏՄ-ո՞ւմ, թե՞ գնալ ԵՄ։

Կարդացեք նաև

Ցանցային հետազոտությունների երևանյան ինստիտուտի ղեկավար, քաղաքագետ Գագիկ Հարությունյանի խոսքով՝ ակնհայտ է, որ Փաշինյանին Հայաստանում նշանակել են հակառուսական ուժերը, քանի որ կային պլաններ, որի համար էլ նշանակեցին։

«Քանի դեռ Փաշինյանը Հայաստանում ղեկավար է և նշանակված է այլ մարդկանց կողմից՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցը երբեք չի կարողանալու միայնակ լուծել։ Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը չի կարող ինքնուրույն որոշել՝ մնա՞լ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ ԵՄ։ Հիշեցնեմ, որ երկար տարիներ է՝ Թուրքիան ուզում է դառնալ ԵՄ անդամ, ինչը նրա համար անհնարին է, քանի որ կան որոշակի պայմաններ, որոնք պետք է պահպանեն։

ԵՄ-ն ԵԱՏՄ-ին այլընտրա՞նք է, իհարկե ոչ, քանի որ ԵՄ-ում չեն սպասում Հայաստանին, և Հայաստանն այս պահին այն երկիրը չի, որ կարող է ինքնուրույն դառնալ ԵՄ անդամ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Գագիկ Հարությունյանը։

Ըստ քաղաքագետի, ռուսական շուկայում հայկական ապրանքների սահմանափակումներից հետո Նիկոլ Փաշինյանը փորձեր է անում որոշակի տնտեսական խնդիրներ լուծել, որպեսզի հայ արտադրողները մեծ բունտ չանեն, սակայն չի կարողանում։ Այդ խնդիրները կմնան այնքան ժամանակ, քանի դեռ Նիկոլ Փաշինյանն ունի նման դիրքորոշում Ռուսաստանի հանդեպ։

«Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը դրսի ուժերի համար աշխատում է Ռուսաստանի դեմ։ Այնպես որ՝ խնդիրները պետք է լուծվեն այլ ձևով, դրա հնարավորությունը կար ընտրությունների ժամանակ, սակայն տեղի ունեցած կեղծիքների միջոցով եղավ այն, ինչ եղավ»,- հավելեց քաղաքագետը։

Մեր զրուցակիցը շեշտեց, որ հայ արտադրողին պետք է անկեղծ ասեն, որ Եվրոպայի շուկան հագեցած է տարբեր ապրանքներով, հետևաբար՝ հայկական ապրանքի անհրաժեշտությունն այդ շուկան չունի, եթե ունի էլ, ապա քիչ ծավալով։

«Եվրոպացի գործարարներին բացարձակապես պետք չէ հայկական ապրանք, դրա համար ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրություն  կատարելիս պետք է երկար մտածել, հաշվի առնել պետության շահը։

Նման պայմաններում, արդեն 8 տարի է՝ հայ ժողովուրդն է տուժում, և ունի շատ վատ հեռանկար, մեզ հիբրիդային գենոցիդ է սպառնում։ Նկատի չունեմ, որ տեղի է ունենալու այն, ինչ եղել է 1915 թվականին, բայց տնտեսության ու այլ ոլորտների միջոցով այդ հիբրիդային գենոցիդն անելու են»,- ընդգծեց Գագիկ Հարությունյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031