
Կյանքի համար վտանգավոր վայր` Վահրամաբեդում

tsayg.am-ը գրում է. Վահրամաբերդ համայնքի բնակիչները շարունակում են վախով ապրել: Գյուղի հարևանությամբ գտնվող ռուսական ռազմաբազան հաճախակի է զորավարժություններ անցկացնում, բնակիչներն էլ շարունակում են նախիրը հենց այդ տարածքում արածեցնել: 2013 թվականի ապրիլին գյուղում տեղի ունեցած դժբախտ պատահարից հետո ոչ մի քայլ չի ձեռնարկվել վահրամաբերդցիների անվտանգությունն ապահովելու ուղղությամբ: