Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներն անցանելի են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 10–ին` ժամը 14:30–ի դրությամբ, hանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:
«Ձեր նկարելուց ու գնալուց մոտ երկու ժամ անց եկան, միացրին հոսանքը, պատճառաբանեցին, թե ուրիշ խնդիրներ են եղել էլեկտրականության հետ կապված: Ասացին՝ իբր շենքից ապօրինի կերպով հոսանքին միացող է եղել»:
2013 թվականի ընթացքում տաքսի ծառայություններից օգտվել է 15 միլիոն 748 հազար մարդ։ Այդ ցուցանիշը 11%-ով զիջում է 2012 թվականի ցուցանիշին։ Այսինքն, ոչ միայն մրցակցությունն է սրվել, այլև նվազել է ընդհանուր ուղևորների թիվը։ Ինչն իր հերթին անուղղակիորեն վկայում է արտագաղթի մասին։
Դատավոր Մնացական Մարտիրոսյանը դռնփակ դատական նիստը անցկացնելուց հետո վերադառնալով խորհրդակցական սենյակից՝ բավարարեց քննիչի միջնորդությունը, և Տ. Ասատրյանը 2 ամսով կալանավորվեց:
«Օգնիր Եղբորդ» հիմնադրամը հավատարիմ մնալով իր սկզբունքներին ու նպատակներին՝ շարունակում է իր աջակցությունը սիրիահայությանը եւ մասնավորապես հայրենիք տեղափոխված մեր հայրենակիցներին:
«Կոշ» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալ Պարգև Կակոյանին մահացած հայտնաբերելու փաստի առթիվ Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում:
Փաստի առթիվ 07.02.2014 թ. ոստիկանության Շենգավիթի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 157 հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ: Նախաքննությունը շարունակվում է:
«ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդը փետրվարի 9-ին՝ ժամը 19.15-ի սահմաններում, Ապարանի Բաղրամյան փողոցի թիվ 67 տան դիմաց վրաերթի է ենթարկել 1938 թ. ծնված Վոլոդյա Հակոբյանին։
Փետրվարի 10-ին, ժամը 10.51-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիր գյուղում այրվում է երկհարկանի տուն:
Ձեր թիթիզ, ցուցամոլներին չգիտեք, նրանք հայկական պլանշետ կգնե՞ն…Չեք տեսնում, թե ինչպես են շատերը բջջային հեռախոսները ցուցադրական պահում և բռնում, որպեսզի արտահայտիչ երևա «Էյփլի» կրծած խնձորը
Փետրվարի 8-ին, ժամը 21.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ «որովայնի շրջանի թափանցող վերք, կրծքավանդակի հետին պատի կտրած ծակած վերք» ախտորոշմամբ Նոր Նորքի 5-րդ զանգվածից բուժօգնության է տեղափոխվել 30-40 տարեկան տղամարդ` ալկոհոլ օգտագործած վիճակում:
ՊՆ տեղեկություններով՝ անցած օրվա ընթացքում հակառակորդը մոտ հիսուն անգամ տարբեր ուղղություններով խախտել է հրադադարի ռեժիմը ինչպես Հայաստանի հետ սահմանին, այնպես էլ ԼՂ հետ շփման գծում:
Գողացված, ոստիկանությունում հետախուզման մեջ գտնվող ավտոմեքենայի վերավաճառող, ամբաստանյալ Արման Խոստիկյանի նկատմամբ դատարանը պատիժ է նշանակել տուգանք՝ նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի, այսինքն՝ 400.000 ՀՀ դրամի չափով:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Սահմանափակումների վերաբերյալ դպրոցամերձ հատվածներում տեղադրված բոլոր 40 կմ/ժ թույլատրելի առավելագույն արագություն սահմանող ճանապարհային նշանների հետ միասին տեղադրվելու են ցուցանակներ (լրացուցիչ տեղեկատվության նշաններ):
«Գիշերը պատրաստվում էինք մարտի 1-ի հավաքի մասին իրազեկման ակցիա անցկացնել: Մեզ հետ վերցրել էինք Սերժ Սարգսյանի նկարն ու «Սերժիկ, պետական դավաճան» գրությամբ պաստառ: Սակայն մինչեւ ակցիան սկսելը՝ ոստիկանները մեզ բերման ենթարկեցին»:
Ադրբեջանական դիրքերին մոտ գտնվող գյուղը պարբերաբար գնդակոծվում է: «Հիմա ձյուն է, կրակոցները որոշ չափով քչացել են»,
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 10–ին` ժամը 9:30–ի դրությամբ, hանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն
Wdf Docando ֆեդերացիայի նախագահ, Golden Point Prodaction-ի հիմնադիր նախագահ, կինոռեժիսոր եւ դերասան Գոռ Վարդանյանը հերքում է ֆեդերացիայի տարածքը՝ 2008թ. մարտի 1-ին եւ դրան նախորդած օրերին եղել է «զորանոց» լինելու մասին լուրերը:
ՀՀ ՓՊ Հանրային պաշտպանի գրասենյակից տրամադրել են 927 կգ հերոինի ապօրինի շրջանառության մեջ մեղադրվող` Թուրքիայի քաղաքացի Օսման Մեջեթի Ուղուրլուի լուսանկարը:
Երևանի Մելքումովի փողոցի թիվ 45 շենքի բնակիչներից մեկը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Լևոն Շիրինյանը պնդում է՝ արտագաղթն այլևս ստրատեգիական տեղաշարժ է։
Հրազենի գործադրմամբ հասարակական կարգը դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելու, ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու և պահելու գործով 4 վկաներ սահուն կերպով վերածվել են մեղադրյալների:
Փետրվարի 8-ին կայքերից մեկին տված հարցազրույցում Դ. Սարգսյանն ասում է, որ իրենք երբեք էլ չեն թաքցրել որ վարչապետ Տ.Սարգսյանի հետ քավոր-սանիկ են։ Սա իհարկե նորություն է հանրության համար։
Գեւորգ Դավթյանը դատարանից պահանջում է անվավեր ճանաչել երկու նկատողությունները, վերականգնել դպրոցի տնօրենի պաշտոնը եւ հատուցել հարկադիր պարապուրդի համար:
Վրերթի ենթարկված Վոլոդյա Հակոբյանը տեղում մահացել է, վարորդը փախուստի չի դիմել և մեղայականով ներկայացելէ ոստիակնության Ապարանի բաժին:
Եվ այժմ Ջիլիզայի գյուղապետը դիմել է կառավարությանը` խնդրելով վերանայել որպես ուղեկալ հաշվառված հողամասի հողերի կատեգորիան և թույլ տալ դրա տեղում արտադրություն հիմնել:
Նրանք 20 տարի է, ինչ բնակվում են համագյուղացու կիսախարխուլ ու խոնավ խրճիթում: Պետական պատկան մարմինները նրանց բնակարանային պայմանների բարելավման խոստումներ վաղուց են տալիս, սակայն խոստումներն այդպես էլ իրականություն չեն դառնում:
Բնակիչները գետն են լցնում ոչ միայն կենցաղային, այլ նաեւ շինարարական աղբ: Սանահին կայարան թաղամասի որոշ բնակիչների՝ աղբը գետը թափելուց ետ չի պահում նաեւ վարչական ներգործությունը:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Միցուբիշի» մակնիշի 30 LO 786 և «ՎԱԶ-2121» մակնիշի 90 TT 404 պետհամարանիշերով ավտոմեքենանները: