Թուրքիայի 2 համալսարան՝ աշխարհի լավագույնների ցանկում
Թուրքիայում ԲՈՒՀ-երի ընդունելության դիմումների փուլին ընդառաջ, «UNIRANKS» միջազգային գնահատման կազմակերպությունը հրապարակել է երկրի ամենահաջողակ համալսարանների ցանկը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ըստ հրապարակված վարկանիշային աղյուսակի՝ աշխարհի լավագույն 500 բուհերի շարքում ընդգրկվել է Թուրքիայի 2 համալսարան:
Առաջինը «Մերձավոր Արևելքի տեխնիկական համալսարանը» (ODTÜ), որը 84.71 միավորով աշխարհում զբաղեցնում է 465-րդ հորիզոնականը, երկրորդը՝ «Ստամբուլի տեխնիկական համալսարանը» (İTÜ) (495-րդ հորիզոնական): Երկու բուհերն էլ արժանացել են «UR ELITE» որակի հատուկ հավաստագրին:
Թուրքական աղբյուրում զուգահեռաբար նշվում է Թուրքիայի համալսարանների լավագույն 10-յակի անունները: Դրանք են՝
Մերձավոր Արևելքի տեխնիկական համալսարան (ODTÜ)
Ստամբուլի տեխնիկական համալսարան (İTÜ)
Հաջեթեփեի համալսարան
Ստամբուլի համալսարան
Քոչ համալսարան
Անկարայի համալսարան
Բոազիչի համալսարան
Սաբանջը համալսարան
Գազի համալսարան
Մարմարայի համալսարան:

