Վանաձոր քաղաքում տեխնոլոգիական կենտրոն ստեղծելու նպատակով կհատկացվեն «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (Պոլիտեխնիկ)» ՊՈԱԿ-ին ամրացված Վանաձոր քաղաքի Շինարարների 12 հասցեում գտնվող N1 մասնաշենքի Ա, Բ-1 և Բ եռահարկ հատվածները, ինչպես նաև մասնաշենքին հարող հողամասը:
Փետրվարի 9-ին, ժամը 18.30-ին, ոստիկանության ծառայողները Նորքի 7-րդ զանգվածից, ապօրինի թմրամիջոցներ պահելու և օգտագործելու կասկածանքով, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայով բերման են ենթարկել 1982 թ. ծնված Արմեն Ա.-ին և 1984 թ. ծնված Վարդան Կ.-ին:
«Ես ուզում եմ ձեր ուշադրությունը սևեռել այն երևույթի վրա, որ արդեն իսկ նշված ոլորտները իրենցից ներկայացնում են մի շատ մեծ, ընդարձակ շինհրապարակ, որը իրականցնելու համար տարիներ կպահանջվեն թե´ Եվրամիությունից, թե´ Հայաստանից: Այսինքն՝ անելիքները շատ են»:
«Առաջին անգամ ձեզնից եմ նման բան լսում: Եթե գործի շրջանակներում նման վարկած լիներ, ես կիմանայի: Ձեր նշած վարկածը բացառված է: Նույնիսկ նման ակնարկ չի եղել նախաքննության նթացքում»:
Ոստիկանության Ախուրյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` փետրվարի 8-ին, ժամը 12.40-ին, 1984 թ. ծնված Լևոն Գ.-ն կամավոր հանձնել է «ՏՕԶ-63» տիպի 16 մմ տրամաչափի երկփողանի որսորդական հարթափող հրացան:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 11–ին` ժամը 14:30–ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:
Մեր օրերում ոստիկանների գործն, իրոք, բարդ է: Հիմնական ծառայությունից բացի նրանցից շատերը ստիպված են օպերատվությամբ զբաղվել, հատկապես բողոքի ակցիաների ժամանակ:
Գազի կալորիականությունը ազոտի միջոցով նվազեցնելու և դրա ծավալը մեծացնելու «Ներազգային ազատագրական շարժում» քաղաքացիական նախաձեռնության անդամ Վահան Մարտիրոսյանի այսօրվա հայտարարությունները անհիմն են, այս մասին Tert.am-ին հայտնել է «ՀայՌուսգազարդ»-ի մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանը:
Դեռեւս ճշտվող տեղեկություններով, իմ մասին կեղտոտ տեքստեր տարածողը Հեղինե Բիշարյանի որդին է` Կարենը եւ Լեւոն Դոխոլյանը, որոնց միանում են ԱԺ ՕԵԿ փորձագետներն ու քարտուղարուհիները:
Նրանք մոտեցել են մարմնավաճառությամբ զբաղվող Ա.Պ-ին, ով հյուրանոց այցելելու համար նրանցից պահանջել է 40 հազար դրամ: Գնացել են հյուրանոց եւ Ա.Պ-ն հեռախոսով խոսելու պատրվակով դուրս է եկել խոսելու եւ 40 հազար դրամը հետ չվերադարձնելով՝ հեռացել:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանի խնդրանքին ի պատասխան տրամադրել է Երևանի թիվ 27 դպրոցի տնօրենին աշխատանքից ազատելու մասին հրամանի պատճենը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Նիստի մասին լրատվամիջոցներին չեն տեղեկացրել, նիստն սկսվելուց առաջ լրագրողներին դուրս են հրավիրել՝ պատճառաբանելով, թե նիստը դռնփակ է: Լրագրողների ներկայությանը կողմ են եղել միայն ավագանու անդամներ Արամ Խաչատրյանը և Խորեն Վարդանյանը:
Փետրվարի 15-ին ուժի մեջ կմտնեն ՀՀ կառավարության՝ հունվարի 23-ի որոշմամբ «Հայաստանի Հանրապետության մարզերի առողջապահության համակարգերի օպտիմալացման ծրագրերը հաստատելու մասին» որոշման մեջ կատարված փոփոխություններն ու լրացումները:
«Ժամանակի» տեղեկություններով՝ Թևոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի գործով կալանավորված Տիգրան Ասատրյանը քավոր-սանիկական հարաբերություններ է ունեցել Արթուր Սաֆարյանի հետ՝ եղել է նրա դստեր քավորը։
Երկու ՀՀԿ-ականների հարանբերությունների լարվածությունն այնքան է խորացել, որ բանը հասել է կենցաղային հարցերին։ Ավելին կոնկրետ՝ ժամանակին չի իրականացվում Նոր Նորքի 9-րդ զանգվածում գտնվող այն շենքի աղբահանությունը, որտեղ բնակվում է պատգամավորը։
Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում պատուհանից ցած նետվելու միջոցով ինքնասպան է եղել 33-ամյա Արսեն Մարտինի Զաքարյանը:
Ժամը 06:30-ի սահմաններում ոստիկանության Ավանի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի տան հարևանությամբ գործող խանութի հետնամասում տղամարդու դի կա:
Իհարկե, տնօրենը հերքում էր և հայց ներկայացրեց դատարան Ն. Սարգսյանից պահանջելով ներողություն խնդրել իր պատիվն ու արժանապատվությունը, գործարար համբավն արատավորող տեղեկություններ տարածելու համար։ Նատալյան էլ իր հերթին նույն հայցով դատարան դիմեց նաև պահանջելով 1 մլն դրամի փոխհատուցում։
«Հրապարակ» օրաթերթի տեղեկություններով , դիվանագիտական կորպուսը մոտ օրերս հզոր համալրում կստանա՝ ՀՀ 2-րդ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար, Հանրային Հեռուստառադիոընկերության խորհրդի նախկին նախագահ Ալեքսան Հարությունյանը:
Քրեական հեղինակություն Թևոս Սաֆարյանի (Կայարանցի Թևոսիկի) եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանությունից հետո իրավապահ համակարգում և քրեական աշխարհում լուրեր սկսեցին շրջանառվել, որ այդ սպանությունն ինչ-որ կերպ կապ ունի Մեղրիի մաքսակետում մոտ մեկ տոննա հերոինի հայտնաբերման և առգրավման հետ: Հերոինը հայտնաբերվել էր այս տարվա հունվարի 17-ին, իսկ սպանությունը տեղի էր ունեցել դրանից 10 օր անց՝ հունվարի 27-ին։
Գողության և ծեծի փաստերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ ՔՕ 177-րդ հոդվածի 1-ին մասի և ՀՀ ՔՕ 118-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Փետրվարի 11-ին, ժամը 08.11-ին տեղեկատվություն է ստացվել, որ փետրվարի 10-ին ժամը 21.26-ին թունավորման նախանշաններով «Սրբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ է տեղափոխվել Երևանի Յ.Ռայնիսի փողոցի թիվ 15 շենքի 16-րդ բնակարանի բնակիչ՝ 1997թ. ծնված Ս. Բ.:
Փետրվարի 11-ին, ժամը 00.14-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Սայաթ-Նովա փողոցի թիվ 3 դպրոցի մոտակայքում «ԲՄՎ» մակնիշի 05ԼՕ700 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձնակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Փետրվարի 10-ին, ժամը 22.37-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ա.Ավետիսյան փողոցի թիվ 70 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանգում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ ՕԽ-ն և մեկ մարտական հաշվարկ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 11–ին` ժամը 09:30–ի դրությամբ, hանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:
«Մեզ հաջողվեց հասնել նրան, որ տունը սկսեց տաքանալ: Արդյունքում վառելիքի սպառումը նվազեց 30%-ով», – ասել է նա:
«Հայաստանն ըմբռնումով է վերաբերվում Ռուսաստանի կողմից ապօրինի ներգաղթի դեմ պայքարի ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումներին: Սակայն դրանում հաշվի չեն առնվել Երեւանի եւ Մոսկվայի համատեղ ինտեգրացիոն քաղաքականության որոշ կարեւոր նրբերանգներ»:
2013թ.-ին Հայաստանում ծնվել է 41,770 երեխա, որոնցից 19,570 -ը՝ աղջիկներ, 22,200-ը՝ տղաներ: Ազգային վիճակագրական ծառայության հրապարակման համաձայն՝ նորածին աղջիկների անունների թոփ տասնյակի առաջին հորիզոնականում է Նարե անունը
Շիրակի մարզից ՌԴ արտագնա աշխատանքի մեկնող մի խումբ քաղաքացիներ այս օրերին կանգնել են լուրջ խնդրի առաջ, հատկապես նրանք, ովքեր հունվար ամսին են վերադարձել հայրենիք: Օրերս տեղեկացել են, որ ՌԴ մեկնել չեն կարող, քանի որ նրանք այս պահին համարվում են ՌԴ-ից արտաքսված: