Ֆրանսիայի նախագահը շնորհակալություն է հայտնել Թուրքիային
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը X-ի օգտահաշվում կատարած թուրքերեն գրառմամբ իր երախտագիտությունն է հայտնել Անկարային՝ երկրում բռնկված անտառային հրդեհների մարման աշխատանքներում ցուցաբերած աջակցության համար:
Մակրոնը մասնավորապես գրել է. «Շնորհակալություն, Թուրքիա» (Teşekkürler Türkiye!)։
Նշենք, որ Թուրքիան Եվրոպայի հարավում բռնկված խոշոր անտառային հրդեհների մարման աշխատանքներում օգնություն է ցուցաբերել թե՛ Իսպանիային և թե՛ Ֆրանսիային՝ յուրաքանչյուր երկիր ուղարկելով 2 հրդեհաշեջ ինքնաթիռ:
Ermenihaber

