
Բացառիկ հարցազրույց ՀՀ Նախագահ, Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանի հետ (տեսանյութ)

Շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքում բացառիկ հարցազրույց է հրապարակվել ՀՀ Նախագահ, Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Նոյեմբերի 6-ին «Տաշիր» Տիգրան Պետրոսյանի հուշամրցաշար անվանումը կրող մրցաշարի պատվավոր հյուրն էր ՀՀ Նախագահ, Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը: Երկրի ղեկավարը Մոսկվա կատարած այցի ընթացքում բացառիկ հարցազրույց է տվել մրցաշարի կազմակերպիչներին, որն անցկացնելու իրավունքը վերապահվել է մրցաշարի մամուլի կենտրոնի աշխատակից Աղասի Ինանցին: Ստորև ներկայացնում ենք հարցազրույցի ամբողջական տեսագրությունը: