Բաժիններ՝

Երևանի Արշակունյաց պողոտայում բախվել են «ԳԱԶել»-ը, «ԲՄՎ» -ն և «Ֆոլկսվագեն»-ը. կան տուժածներ

Նոյեմբերի 8-ին, ժամը 21.50-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ և ՃԿԿ օպերատիվ խմբերը և մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «ԳԱԶել» մակնիշի 34 NZ 430 (վարորդ` Ա. Մ.), «ԲՄՎ» մակնիշի 34 PD 052 (վարորդ` 1990 թ. ծնված Ա. Հ.) և «Ֆոլկսվագեն» մակնիշի 34 ZS 395 (վարորդ` Հ. Ք.) պետհամարանիշերով ավտոմեքենաները: «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր՝ 1987 թ. ծնված Կ. Տ.-Ն.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ 2012 թ. ծնված Ա. Գ.-ը հոսպիտալացվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ վերջինիս առողջական վիճակը գնահատվել է բավարար:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան:

Արտակարգ իրավիճակների նախարարություն:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս