Իրաքը պատրաստ է Թուրքիային մատակարարել 1 միլիոն բարել նավթ
Իրաքը պատրաստ է Թուրքիային մատակարարել 1 միլիոն բարել նավթ, հայտարարել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը․
Իրաքի վարչապետը հայտարարել է․ «Մենք կարող ենք Թուրքիային մատակարարել 1 միլիոն բարել նավթ։ Կախված մի եղեք ուրիշներից»։
«Այո, որևէ մեկից կախված լինելու անհրաժեշտություն չկա․ մեր հարևանը մեր կողքին է», – երեքշաբթի Անկարայում Իրաքի վարչապետի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Թուրքիայի նախագահի խոսքով՝ իրաքյան 1 միլիոն բարել նավթի մատակարարումը թույլ կտա բավարարել երկրի էներգետիկ կարիքների մի մասը։

