Փաշինյանն անպատիժ նորից չի կարողանա շրջվել դեպի ԵԱՏՄ. նրա տերերն այլ Փաշինյան կգտնեն. Ռոստիսլավ Իշչենկո

168TV-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրը քաղաքագետ Ռոստիսլավ Իշչենկոն է:

\Հաղորդման ընթացքում քննարկվել են գլոբալ և տարածաշրջանային անվտանգության վրա ազդող առավել նշանակալի միջազգային գործընթացները: Փորձագետը վերլուծել է Ռուսաստանի և հավաքական Արևմուտքի դիմակայության դինամիկան, ինչպես նաև Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը:

Առանձին ուշադրություն է դարձվել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հանդիպման արդյունքներին, միջազգային օրակարգի նկատմամբ Վաշինգտոնի մոտեցումների փոփոխության քննարկմանը և Թուրքիայի դերին, որը հայտարարում է մի շարք տարածաշրջանային հակամարտություններում որպես միջնորդ հանդես գալու պատրաստակամության մասին:

Կարդացեք նաև

Ծրագրի ընթացքում քննարկվել են նաև իրավիճակն ուկրաինական ուղղությամբ, Ուկրաինայի զինված ուժերի համալրման խնդիրները, ուկրաինական հասարակության տրամադրությունները, ինչպես նաև արևմտյան պետությունների կողմից Կիևին հետագա ռազմական և քաղաքական աջակցության հետ կապված հարցերը:

Զրույցի զգալի մասը նվիրված է եղել Հարավային Կովկասին: Քննարկվել են տեղի ունեցող աշխարհաքաղաքական փոփոխությունների ազդեցությունը տարածաշրջանի վրա, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը, հայ-ռուսական հարաբերությունների հեռանկարները, ինչպես նաև իրավիճակի զարգացման հնարավոր ռիսկերն ու սցենարները:

Բացի այդ, փորձագետը մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այցը Գերմանիա, նրա բանակցությունները Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ և այդ այցի նշանակությունը տարածաշրջանային դիվանագիտության համար:

Ծրագրի ավարտին Ռոստիսլավ Իշչենկոն գնահատական է տվել Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունների ներկա վիճակին՝ նշելով Հարավային Կովկասում քաղաքական իրավիճակի հետագա զարգացման առանցքային մարտահրավերներն ու հնարավոր տարբերակները:

Հայկ Դերզյան

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031