Բաժիններ՝

Երբ քաղաքացին ՌԴ-ից վերադարձել է, ամուսնու գերեզմանին տեսել է այլ անուն-ազգանունով ցուցանակ

«Անգամ անդրշիրիմյան կյանքում չեն թողնում մարդիկ հանգչեն խաղաղությամբ: Բավականին զգալի գնով ձեռք ես բերում գերեզմանի տարածք եւ հայտնվում վիճելի խնդիրների առաջ»,- ասում է գյումրեցի 54-ամյա Գայանե Բաղդասարյանը, ով արդեն մի քանի ամիս է՝ չի կարողանում ճշտել, թե ում անուն-ազգանունն է փորագրված իր հանգուցյալ ամուսնու՝ Վալերի Խեչիբաբյանի գերեզմանի վրա:

Տիկին Գայանեի խոսքով՝ ամուսինը մահացել է 2013 թ․-ի դեկտեմբերի 31-ի գիշերը: Տոների կապակցությամբ անգամ հետաձգվել է թաղման կարգը, մինչեւ կարողացել են ամեն ինչ օրինականացնել եւ գերեզմանատանը հողակտոր ձեռք բերել:

Սակայն Զատկի տոնից հետո այցելել է ամուսնու գերեզմանին եւ նկատել է, որ շիրիմի վրա փակցված է ոմն Համլետ Գասպարյան (ի դեպ, անունը գրված է փոքրատառով) անձնավորության անուն-ազգանուն: Սկզբում մտածել են, թե թյուրիմացություն է, հանել է ցուցանակը, սակայն հաջորդ այցելության ժամանակ կրկին տեսել է արդեն ծանոթ-անծանոթի անունով ցուցանակը: Մի քանի անգամ կրկնվելուց հետո դիմել են «Շիրակ» գերեզմանատան տարածքը սպասարկող կառույց, որը գտնվում է նույն տարածքում, սակայն ապարդյուն, պատասխանը եղել է նույնը՝ «տիրություն արեք, չհայտնվի»:

Foto0088 (1)

Մանրամասներն՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս