Բակո Սահակյանն ընդունել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի ղեկավար Արմեն Գևորգյանին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 8-ին հանդիպում է ունեցել «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի ղեկավար Արմեն Գևորգյանի հետ, հայտնում են Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմից:

Հանդիպմանը, որին մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը և ԼՂՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար Լևոն Գրիգորյանը, քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:

 Նախագահ Սահակյանը նշել է, որ Արցախում լուրջ ակնկալիքներ կան «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի հետ փոխգործակցությունից, ինչը մեծապես կնպաստի առաջատար փորձի և ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմանը հանրապետությունում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930