Աբովյան-Արզնի խճուղում բախվել են «ՎԱԶ-2106»-ն ու «ԿռԱԶ»-ը. կա տուժած
Նոյեմբերի 8-ին, ժամը 18.55-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Հանրապետական հակատուբերկուլյոզային դիսպանսերի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Աբովյան-Արզնի խճուղում (2-րդ կմ) բախվել են «ՎԱԶ-2106» մակիշի 34 VN 982 պետհամարանիշով (վարորդ՝ 1960 թ. ծնված Ա. Ղ.) ավտոմեքենան և «ԿռԱԶ» մակնիշի 35 LT 337 պետհամարանիշով (վարորդ՝ 1964 թ. ծնված Զ. Թ.) բեռնատարը: Ա. Ղ.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Աբովյանի ԲԿ:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և դադարեցրել գազի արտահոսքը:
Արտակարգ իրավիճակների նախարարություն: