Գյումրու մանկապարտեզներում քաոսային իրավիճակը շարունակվում է
asparez.am-ը գրում է. Խմբագրությունն հերթական ահազանգն է ստացել Գյումրու համայնքապատկան մանկապարտեզների աշխատակիցներից: Ահազանգողների խոսքերով` բյուլետենի մեջ գտնվող անձին փոխարինող աշխատակիցը չի վճարվում եւ աշխատում է անվճար:
Նույն տարբերակով անվճար աշխատում են նաեւ ամենամյա արձակուրդում գտնվող աշխատակիցներին փոխարինողները: Այս քաոսը Գյումրու մանկապարտեզներում տիրում է արդեն տեւական ժամանակ. աշխատողների խոսքերով` այս հարցերը ներքին կարգով լուծելու, այսպես ասած, պատասխանատվությունը դրված է մանկապարտեզների տնօրենների վրա, ովքեր ստիպված են մանկապարտեզներում այնպիսի մթնոլորտ ստեղծել, որ աշխատողներին անվճար փոխարինողները չբողոքեն, լրատվամիջոցներին չդիմեն, խնդիրն հրապարակային չբարձրաձայնեն, այլ կերպ ասած, տնօրենի «խաթեր» ծպտուն չհանեն:
Իրավիճակը, սակայն, հնարավոր չէ թաքցնել, քանի որ բողոքողները շատ են, իսկ հարցերը` բազմազան:
«Այս օրերին ո՞վ է տեսել անվճար աշխատուժ, կան պահեր, որ ֆիզիկապես հնարավոր չէ կատարել եւ քո պարտականությունները, եւ արձակուրդում կամ բյուլետենում գտնվող աշխատակցի, հատկապես, երբ դայակ ես, խոհարար կամ այլ ծանր աշխատանք ես կատարում»,-բողոքում են ահազանգողները:
Քաղաքապետարանի աշխատակազմի կրթության բաժնի պետ Հայկ Սուլթանյանը մեզ հետ զրույցում հիմնավորեց, թե ինչ հիմքերով փոխարինողներին չեն վճարում եւ որպես օրինական հիմք նշեց ԿԳ նախարարի հաստատած պետական եւ համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների օրինակելի հաստիքացուցակի 11-րդ կետը:
Այսպես` ԿԳ նախարարի 2007 թվականի հունվարի 26 N 29-Ն հրամանով (հավելված 1) հաստատված ՀՀ պետական եւ համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների օրինակելի հաստիքացուցակի 11-րդ կետը սահմանում է.
«Նախադպրոցական հաստատություններում կարող են սահմանվել արձակուրդ գնացող տնօրեններին, դաստիարակներին, ինչպես նաեւ սանիտար¬դայակներին, հավաքարարներին, գիշերային դայակներին, դաստիարակների օգնականներին, խոհանոցի աշխատողներին եւ լվացարարներին փոխարինողների հաստիքներ` պայմանագրային կարգով` փոխարինող անձանց վճարման համար նախատեսված հատկացումների սահմաններում»:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: