ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետո Իրանը հայտարարել է օրական 230 միլիոն խորանարդ մետր գազի արդյունահանման կորստի մասին

ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից իրանական տարածքին հասցված հարվածների հետևանքով առաջացած սրացումների արդյունքում երկիրը կորցրել է բնական գազի օրական արդյունահանման հզորությունների մոտ 230 միլիոն խորանարդ մետրը: Այս մասին Թեհրանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ֆաթմա Մոհաջերանին, հաղորդում է IRNA գործակալությունը։

Նրա խոսքով՝ ռազմական գործողությունների ընթացքում վնասվել է գազարդյունահանող ենթակառուցվածքների մի մասը։

«Մեզ պարտադրված երրորդ պատերազմի ընթացքում, որը տևել է 40 օր, գազի արդյունահանման հզորությունների մի մասը վնասվել է։ Կորուստները կազմել են օրական մոտ 230 միլիոն խորանարդ մետր»,-հայտարարել է Մոհաջերանին:

Փորձագետների գնահատմամբ՝ օբյեկտների վերականգնումը զգալի ժամանակ և ներդրումներ կպահանջի, ինչը կարող է ազդել Իրանի ներքին էներգամատակարարման և արտահանման հնարավորությունների վրա։ Պաշտոնական Թեհրանը դեռևս չի նշել կորցրած հզորությունների վերականգնման ժամկետները։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031