Ըստ նախնական տվյալների՝ պետությանը պատճառվել է խոշոր չափերի վնաս։
Հատկանշական է, որ հաշվետու ժամանակահատվածում կրթության սեկտորի եկամուտների աճի գլխավոր աղբյուրը եղել են հանրակրթությունն ու բարձրագույն կրթությունը, թեև աճ է արձանագրվել նաև այլ ենթաոլորտներում։
Չինաստանի ղեկավար Շի Ջինփինը և Սինգապուրի հիմնադիր վարչապետ Լի Կուան Յուն տարիներ շարունակ խորքային քննարկումներ են ունեցել Խորհրդային Միության փլուզման պատճառների շուրջ՝ փորձելով հասկանալ, թե ինչ ճակատագրական սխալներ է թույլ տվել Կոմկուսն ու հենց Միխայիլ Գորբաչյովը։
Ֆուտբոլիստուհի Քելսի-Ռոուզ Բաուերսը, Արգենտինայի պաշտպան Մարկոս Սենեսիի ընկերուհին, ցուցադրել է Մեսսիի կողմից ազգային հավաքականի խաղացողներին նվիրած անհատական մատե պատրաստելու հավաքածուն։
Էներգետիկ անկախության հասնելու և ներմուծվող գազից ու բենզինից կախվածությունը նվազեցնելու համար ապագան արևային կայաններին է։ Սակայն կա մի հանրաճանաչ խնդիր․ արևային կայանները գիշերային ժամերին դառնում են անօգուտ, և սա է գլխավոր արգելքը, որ արևից ստացված էներգիայով կարողանանք ամբողջությամբ փոխարինել մեր երկրի ներմուծումը, այս մասին գրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանը։
Այսօր՝ հուլիսի 26-ին, առեղծվածային մահվան դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Թումանյան փողոցի շենքերից մեկի բնակարանի բնակիչը տևական ժամանակ է դռան և հեռախոսազանգերի չի պատասխանում:
«Դասեր» հաղորդաշարի հյուրերը պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանն ու հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանն են։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վստահություն է հայտնել, որ Ուկրաինան վաղ թե ուշ կկորցնի իր արևմտյան հողերը։
Թուրքական ռազմաօդային ուժերի «Pars» էսկադրիլիան 2026 թվականի օգոստոսից նոյեմբեր ամիսներին կտեղակայվի Էստոնիայի Էմարի ավիաբազայում։
Ռուսաստանը պատերազմ չի սկսել, այլ պատասխանում է Արևմուտքի աջակցությամբ Կիևի սանձազերծած ռազմական գործողություններին։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է ТАСС-ը։
Ուկրաինական հարվածների հեռահարությունն արդեն գերազանցում է 3000 կմ-ը և շարունակում է աճել։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Հուլիսի 26-ին իրանական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի հեռախոսազրույցը։ Այս մասին հաղորդում է ՌԴ ԱԳՆ-ն։
Ռուսաստանի մասնակցությամբ միջազգային ծովային զորավարժությունների անցկացումը վկայում է այն մասին, որ ՌԴ-ին մեկուսացնելու փորձերը ձախողվել են։ Այս մասին հուլիսի 26-ին հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Ռուսաստանը երկակիություն է տեսնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշման մեջ՝ կապված ուկրաինական հակամարտության հետ։ Մոսկվային դուր է գալիս, որ Վաշինգտոնը հայտարարում է խաղաղ կարգավորմանը նպաստելու պատրաստակամության մասին, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Պեկինի համալսարանի երկու շրջանավարտ այս շաբաթ պատմություն կերտեցին՝ ստանալով Ֆիլդսի մրցանակը, ինչը վառ օրինակ դարձավ ընդօրինակման համար՝ ավելի լայն շրջանակում, որտեղ երիտասարդ բարձր որակավորում ունեցող չինացի գիտնականները ձգտում են համաշխարհային ճանաչման։ Այս մասին հաղորդում են չինական լրատվամիջոցները։
Իրանական նավի վրա հարձակումը անպատասխան չի մնա, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին․
168TV-ի «Ռանդևու» հաղորդման հյուրն է հայկական շոու-բիզնեսի ամենահայտնի կերպարների հեղինակներից մեկը՝ դիզայներ և ոճաբան Արայիկ Գաբաջյանը:
Sarah’s Trust բարեգործական հիմնադրամը, որը հիմնադրել է Մեծ Բրիտանիայի Չարլզ III թագավորի եղբոր՝ արքայազն Էնդրյուի նախկին կինը՝ Սառա Ֆերգյուսոնը, պաշտոնապես դադարեցրել է իր գործունեությունը, հայտնում է Associated Press գործակալությունը:
«Օրվա ընթացքում Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը շարունակել են հարվածներ հասցնել Ուկրաինայի նավահանգիստներին և տրանսպորտային ենթակառուցվածքի օբյեկտներին, որոնք օգտագործվում են Ուկրաինայի ԶՈւ-ի շահերից ելնելով»։ Հայտարարել է ՌԴ Պաշտպանության նախարարությունը․
Այսօր՝ հուլիսի 26-ին, հերթական անգամ գարշահոտ ու հակասանիտարական իրավիճակ է ստեղծվել Երևանի Կենտրոն վարչական շրջանում։
Առևտրային նավատորմի դեմ ոտնձգությունների դեմ պետք է պայքարել այնպես, ինչպես ծովահենության դեմ։ Հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
168TV-ի «Դասեր» հաղորդաշարի հյուրը՝ «Virtus» Law Group փաստաբանական գրասենյակի հիմնադիր և տնօրեն, փաստաբան Երեմ Սարգսյանը, անդրադաձավ նաև Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստին:
Երկրի բանակը օգտագործում է «Արաշ-2»-ից ավելի հզոր հարվածային անօդաչու սարքեր, հայտնել է իրանական բանակի ներկայացուցիչ Ամիր Աքրամինիան, տեղեկացնում է Fars-ը։
Օգոստոսի 2-ին՝ ժամը 10:00-ին, տեղի կունենա 2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններով ձևավորված Ազգային ժողովի առաջին նիստը։
Հուլիսի 26-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի Մասաչուսեթս նահանգի Ուստրի Սուրբ Փրկիչ եկեղեցու համայնքի ուխտավորներին՝ առաջնորդությամբ հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Թադեոս քահանա Բարսեղյանի։
«Ուզում եմ շատ հստակ տարանջատենք քարոզչական խոսակցությունը և իրական տնտեսական միտումները։ Իրական տնտեսական միտումներում պետք է եղած գործընկերների հետ, Ռուսաստանի հետ նորմալ հարաբերություն պահել, ոչ թե վատթարացնել, հետո մտածել` լավ, ո՞նց կոմպենսացնենք»,- ամփոփեց Հրանտ Միքայելյանը։
Արմավիրի մարզիչ Ջրառատ համայնքում գործող Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցում ավարտվեց Հայաստանի ծանրամարտի աղջիկների երիտասարդական առաջնությունը:
Վլադիմիր Պուտինը ժամանել է Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու Ռազմածովային նավատորմի օրվա տոնակատարություններին։
Էժան, ճշգրիտ և մահաբեր՝ Իրանի լավագույն հրթիռն էլ ավելի վտանգավոր է դարձել։ Այս մասին գրում է The Wall Street Journal-ը։
«Պրեսսինգ» հաղորդաշարում ՀՀ նախկին վարչապետ (1992-93թթ.), ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) նախկին նախագահ Խոսրով Հարությունյանն է։ Վերջինս խոսեց նորընտիր խորհրդարանական ընդդիմության անելիքների մասին: