
Փրկարարները բնակիչներին անհանգստացնող հոգեպես անհավասարակշիռ քաղաքացուն տեղափոխել են հոգեբուժարան

Նոյեմբերի 9-ին, ժամը 15.02-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Վրացական փողոցի թիվ 4 շենքի բնակարաններից մեկի դուռը փակ է, ներսում գտնվող հոգեպես անհավասարակշիռ քաղաքացին անհանգստացնում է բնակիչներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ օպերատիվ խումբը: Հրշեջ-փրկարարները բացել են Գ. Կ.-ի բնակարանի դուռը, վերջինս տեղափոխվել է Ավան» հոգեկան առողջության կենտրոն:
Արտակարգ իրավիճակների նախարարություն: