Նպաստների բարձրացում՝ հունվարի 1-ից
Հունվարի 1-ից կբարձրանան ԼՂՀ պաշտպանության ժամանակ մարտա¬կան գործողություններին մասնակցելու հետեւանքով եւ ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված զինծառայողների, ինչպես նաեւ առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին տրվող պետական նպաստի չափերը։
ԼՂՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Սամվել Ավանեսյանի փոխանցմամբ՝ 2014 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ 18 տարին չլրացած՝ ԼՂՀ պաշտպանության ժամանակ մարտական գործողություններին մասնակցելու հետեւանքով, ինչպես նաեւ ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված զինծառայողների երեխաների թվաքանակը կազմում է 145 հոգի, իսկ առանց ծնողական խնամքի մնացած երեխաներինը՝ 42:
Վերը նշված անձանց 2015 թվականի հունվարի 1-ից ամսական 42 հազար դրամի չափով պետական նպաստ նշանակելու դեպքում տարեկան ծախսերը կկազմեն շուրջ 94 մլն դրամ, որը նախորդ տարվա ծախսերից ավել է 43 մլն դրամով: