Դեռ 2003-ին են պլանը բացահայտել՝ 2050թ. Հայաստանը Թուրքիայի վիլայեթն է լինելու. Լարիսա Ալավերդյան
168TV-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրը Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանն է:
Հաղորդման ընթացքում քննարկվել են Հայաստանում ընտրությունների արդյունքները, քաղբանտարկյալների թիվը, ինչպես նաև TRIPP նախագիծը և դրա ազդեցությունը Երևանի և Թեհրանի շփումների վրա:

Առանձին ուշադրություն է դարձվել Հարավային Կովկասում տեղի ունեցող աշխարհաքաղաքական գործընթացներին: Մասնավորապես, քննարկվել է ամերիկյան քաղաքագետ, սոցիոլոգ և պետական գործիչ Զբիգնև Բժեզինսկու հայտարարությունը, ով մոտ 30 տարի առաջ Հարավային Կովկասը համեմատել էր Բալկանների հետ:
Ծրագրի թեմաներից մեկն էլ դարձել է Բաքվում գտնվող հայ բանտարկյալների հարցը:
Քննարկվել են նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները «Զանգեզուրի միջանցքի» մասին և այն պատճառները, թե ինչու նրա ելույթներում չի օգտագործվում «Թրամփի ուղի» տերմինը:
Հայկ Դերզյան

