Բաժիններ՝

«Նարեկ» տաքսի սերվիսի աշխատակիցը Դավիթաշենի կամրջից ինքնասպան լինելուց առաջ` այնտեղ թողել է ավտոմեքենան.shamshyan.com

shamshyan.com -ի փոխանցմամբ՝ այսօր առավոտյան ողբերգական դեպք է տեղի ունեցել երևանում: Ժամը 9:40-ի սահմաններում 40-45 տարեկան տղամարդը ինքնասպանություն գործելով` իրեն ցած է նետել Դավիթաշենի կամրջից:

Տղամարդը ցած նետվելուց առաջ, իր վարած Opel Astra G մակնիշի 34 PV 934 համարանիշի ավտոմեքենան կայանել է կամրջի վրա: Այդ ամենը նկատել են` այդ պահին նշված հատվածում ծառայություն կատարող ոստիկանները, ովքեր փորձել են համոզել նրան, որպեսզի չդիմի այդ ծայրահեղ քայլին: Ցավոք, ոստիկաններին չի հաջողվել փրկել նրան: Դեպքի մասին տեղեկացվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին, որտեղից արդեն ժամանում են քննիչն ու փորձագետը:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս