
Որոշ փողոցներ առավոտյան ժամը 8-ից մինչև երեկոյան ժամը 10-ը երթևեկության համար փակ են լինելու

Շինարարական աշխատանքներ իրականացնելու նպատակով ս/թ. նոյեմբերի 9-ին, առավոտյան ժամը 8-ից մինչև երեկոյան ժամը 10-ը երթևեկության համար փակ է լինելու Արշակունյաց պողոտա-Նորագավիթ 1-ին փողոցի հանգույցը: Շինարարական աշխատանքներն իրականացվում են Երևանի քաղաքապետարանի «Երևանի կառուցապատման և ներդրումային ԾԻԳ» ՀՈԱԿ-ի Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրով:
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ որպես այլընտրանքային ճանապարհ վարորդներին առաջարկվում է Աշխատանքի հրապարակ-Բագրատունյաց պողոտա-Արտաշատի խճուղի ուղղությունը:
Երևանի քաղաքապետարանը հայցում է քաղաքացիների ներողամտությունը պատճառվող անհանգստության համար: