Կառավարությունն այսօր՝ ապրիլի 13-ին, ընդունեց Կորոնավիրուսի տնտեսական հետևանքները վերացնելուն միտված ևս մեկ միջոցառում: Այսօր ընդունված 11-րդ միջոցառումով կառավարությունը 50 տոկոսով կփոխհատուցի այն շահառուների գազի և հոսանքի վարձավճարները, որոնց փետրվար ամսվա գազի ծախսը կազմել է մինչև 10 հազար դրամ, իսկ հոսանքինը՝ մինչև 5000 դրամ:
Շաբաթ և կիրակի օրը բավականին մեծ թվով, համապատասխանաբար՝ 680 և 467 թեստ է իրականացվում: Այսօր Կառավարության արտահերթ նիստի ժամանակ ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ նշելով, որ աստիճանաբար կմեծանա կատարվող թեստերի քանակը, որոնք իրականացվում են, սակայն, ցուցումների դեպքում:
Ապրիլի 13-ին մեկնարկած Ազգային ժողովի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկված «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին», «Լիցենզավորման մասին», «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծերն ընդունվեցին։
Կորոնավիրուսի դեմ պայքարին կամավորների ներգրավման մասին Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և պարետ Տիգրան Ավինյանի կոչին արձագանքել են մեծ թվով մայրապետներ, բժշիկներ և, կարելի է ասել, այդ կոչն ունեցել է շատ լավ արձագանք:
Լսեցի երկրի վարչապետի ելույթը արտակարգ դրությունը երկարացնելու մասին: Անսպասելի ոչինչ չկար, և ես չեմ փորձում վիճարկել երկարացնելու անհրաժեշտությանը: Պարզապես, ինչպես ցանկացած պատասխանատու գործատու սկսեցի մտահոգվել աշխատողների մասին, առնվազն այն աշխատողների, որոնց աշխատանքը հնարավոր չէ հեռավար եղանակով կազմակերպել:
Ապրիլի 13-ին մեկնարկել է Ազգային ժողովի արտահերթ նիստը, որի օրակարգում են «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին», «Լիցենզավորման մասին», «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերը:
Ցավոք, նախորդ շաբաթվա ընթացքում գրանցվել է 9 մահ:
ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանի ուղերձ է հղել իր հայրենակիցներին:
Վիրուսի տարածման այս տեմպերի պայմաններում, անազատության մեջ վտանգված է Արցախի առաջին նախագահ, ՀՀ երկրորդ նախագահ, Արցախի հերոս, 66-ամյա Ռոբերտ Քոչարյանի կյանքը:
Այսօրվանից թուլացվում են արտակարգ դրության պահանջները եւ տնտեսության մի շարք ճյուղեր կսկսեն աշխատել։ Սեզոնային բնույթի հետ կապված գյուղատնտեսական աշխատանքներին վերադառնալը հրատապ է այժմ։
Ապրիլի 11-12-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 3 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:
Ապրիլի 12-ին, ժամը 19:23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Վեդի-Լանջանիստ ավտոճանապարհի վերջնամասում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել ձորակի եզրին. առկա է ընկնելու վտանգ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է հակաճգնաժամային 5-րդ միջոցառման մասին կառավարության պատրաստած տեսանյութը։
Բնապահպանական ոլորտի իրավախախտումներ հայտնաբերելու և կանխարգելելու նպատակով` ապրիլի 6-ին ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները Գուգարք գյուղում ստուգել են Վահագնի գյուղի 30-ամյա բնակչի փայտանյութով բեռնված «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենան:
Անցած տարի, սեպտեմբերի 27-ի ժամը 7-ի սահմաններում, անհայտ անձինք Վանաձորի Անդրանիկ Զորավարի փողոցի տներից մեկի հարակից տարածքում հարձակվել էին տանտիրոջ վրա և բռնության գործադրմամբ հափշտակել շուրջ 30.000 դոլար։
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ապրիլի 6-ին, ժամը 17.10-ին, Երևանի Լենինգրադյան փողոցից բերման է ենթարկվել 1988 թ. ծնված Դավիթ Պ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի (Ծեծը) մեղադրանքով:
Այս դժնդակ օրերին, երբ ողջ աշխարհը զբաղված է կորունավիրուսի (թագավարակի) շարունակվող մահաբեր արշավի չեզոքացմամբ, չեխական մամուլը փորձում է ամենօրյա հրատապ թեմաներից զատ չեխերի մեջ լավատեսություն եւ հպարտություն սերմանել։
Հետաքրքիր երևույթ է վիճակագրությունը: Ինչ ասես՝ չի հաշվում: Ճիշտ է՝ հասարակական վստահություն-վերաբերմունքը որոշակիորեն չի գնահատում վիճակագիրների տիտանական աշխատանքը: Բայց միշտ հետևում ու օգտվում է նրանց աշխատանքից: Նպատակ ունենալով հասկանալ սոցիալ-տնտեսական կյանքը: Օրինակ, երբ 2018թ. իրավախախտումների վիճակագրությունը հանցագործությունների աճ էր արձանագրում, մասնագիտական տարօրինակ կարծիքներ էին հնչում:
Ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ գիշերը Սեբաստիայի փողոցում կայանված իր մեքենայից գողություն են արել։
Ամերիկուհին 90 տարեկանում հաղթել է կորոնավիրուսը և կիսվել է վերականգնման գաղտնիքներով: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
«Սկսվել են գարնան գյուղատնտեսական աշխատանքները, սակայն անլուծելի և մտահոգիչ է մնում կարտոֆիլի և լոլիկի ցեցի դեմ ուղղված պայքարը»,- ասում է «Ֆերմերային շարժում» հասարակական կազմակերպության նախագահ Սարգիս Սեդրակյանը։
Երրորդ երկրներից ԵԱՏՄ տարածք ներկրվող պարենային և գյուղատնտեսական որոշ ապրանքների մաքսատուրքերը մինչև հունիսի 30-ը կզրոյացվեն:
Վերջին օրերին ոստիկանության Մաշտոցի բաժնում անձնական ունեցվածքի գողության վերաբերյալ մի քանի հաղորդում ստացվեց։
«Red Wings» ավիաընկերության օդանավը «Դոմոդեդովո» օդանավակայանից դեպի Երևան ուղղություն վերցրեց։ Այս մասին հայտնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը:
Դերասան, ռեժիսոր «Բոհեմ» թատրոնի հիմնադիր Նարեկ Դուրյանը շնորհակալություն է հայտնում բուժաշխատողներին՝ շեշտելով, որ նրանք ճակատամարտի դաշտում են, պայքարում են ոչ միայն մեր, այլև իրենց և իրենց ընտանիքների առողջության համար:
ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ փոփոխություններ են կատարվել ազատ տեղաշարժի իրավունքի և տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ ժամանակավորր սահմանափակումներում:
Արցախի Նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 12-ին հրամանագիր է ստորագրել երկրում արտակարգ իրավիճակ հայտարարելու վերաբերյալ։
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 12-ին անց է կացրել նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի ընդլայնված նիստ, որին ներկա էին հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական մարմինների ներկայացուցիչները:
ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանն ինստագրամյան իր էջում լուսանկար է հրապարակել:
Ապրիլի 11-ին, ժամը 11:53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Տալվորիկ գյուղի վարչական տարածքի հողատարածքներից մեկում հայտնաբերվել է ական: