Բաժիններ՝

Ձեռնարկվում են միջոցառումներ` տուժած անձանց հայտնաբերելու և դեպքերի հանգամանքները պարզելու ուղղությամբ

Վերջին օրերին ոստիկանության Մաշտոցի բաժնում անձնական ունեցվածքի գողության վերաբերյալ մի քանի հաղորդում ստացվեց։ Թիրախում Աջափնյակ վարչական շրջանի բակերում կայանված տարբեր մակնիշի մեքենաներն էին։ Հափշտակում էին կողային հայելիներ։

Բաժնի քրեական հետախույզները օպերատիվ միջոցառումներով նախ պարզեցին, որ գողությունները նույն անձի ձեռքի գործն է։ Շուտով փաստական տվյալներ ձեռք բերվեցին կասկածվողի ինքնության վերաբերյալ։ Խոսքը Երևանում բնակվող 37-ամյա մի տղամարդու մասին էր, որը նախկինում ևս հայտնվել էր ոստիկանների օպերատիվ տեսադաշտում ՝ դարձյալ մեքենաներից կատարած գողությունների համար։

Ապրիլի 7-ին Մաշտոցի բաժնի քրեական հետախույզները կասկածվողին հայտնաբերեցին ու բերման ենթարկեցին բաժին, որտեղ տվեց խոստովանական բացատրություն։

Հետագա միջոցառումներով փաստական տվյալներ ձեռք բերվեցին, որ բերման ենթարկվածը մեքենաներից գողություններ է արել ոչ Ձեռնարկվում են միջոցառումներ` տուժած անձանց հայտնաբերելու և դեպքերի հանգամանքները պարզելու ուղղությամբ միայն Աջափնյակում, այլև մայրաքաղաքի այլ վարչական շրջաններում։

Ձեռնարկվում են միջոցառումներ` տուժած անձանց հայտնաբերելու և դեպքերի հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Քննությունը շարունակվում է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930