«Վիրուսի տարածման այս տեմպերի պայմաններում, անազատության մեջ վտանգված է Արցախի առաջին նախագահ, ՀՀ երկրորդ նախագահ, Արցախի հերոս, 66-ամյա Ռոբերտ Քոչարյանի կյանքը». Գևորգ Գևորգյան
Ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վիրուսի տարածման այս տեմպերի պայմաններում, անազատության մեջ վտանգված է Արցախի առաջին նախագահ, ՀՀ երկրորդ նախագահ, Արցախի հերոս, 66-ամյա Ռոբերտ Քոչարյանի կյանքը:
Մինչ ամբողջ աշխարհը լցված է խոցելի խմբերին պաշտպանելու մարդասիրական կոչերով, մեր եկրի վարչապետի աթոռին հայտնված քինախնդիրը ճիշտ հակառակն է անում, ցուցադրելով իր մարդատյացությունը, օրհասական պահերին առիթից օգտվելու իր բացառիկ «շնորհը», պատերազմում ավար անողի հոգեբանությունը: Բոլորս, միավորված պետք է ամեն ինչ անենք, որպեսզի չվտանգվի ՀՀ երկրորդ նախագահի կյանքը:
Պե´տք է անենք, որովհետև Հայ ենք՝ քրիստոնյա, մարդասեր, դժվարին պահերին՝ բռունցքված և հաղթող»:
Վիրուսի տարածման այս տեմպերի պայմաններում, անազատության մեջ վտանգված է Արցախի առաջին նախագահ, ՀՀ երկրորդ նախագահ, Արցախի…
Gepostet von Գևորգ Գևորգյան – Gevorg Gevorgyan am Sonntag, 12. April 2020