Բաժիններ՝

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

Ապրիլի 11-12-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 3 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես`

Արմավիրի մարզի Էջմիածին-Ջրառատ ավտոճանապարհին՝ 8000 քմ,

Արագածոտնի մարզի Երնջատափ գյուղում՝ 6 հա,

Շիրակի մարզի Ջաջուռ-Սարիար ավտոճանապարհին՝ 500 քմ:

Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս