Բաժիններ՝

Լրացուցիչ մահճակալային ֆոնդ և բժշկական անձնակազմ ունենալու համար Կառավարությունն  օրենքներում փոփոխություն է առաջարկում

Ապրիլի 13-ին մեկնարկել է Ազգային ժողովի արտահերթ նիստը, որի օրակարգում են «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին», «Լիցենզավորման մասին», «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում  փոփոխություններ կատարելու մասին օրինագծերը:

«Դեղերի մասին» օրենքի փոփոխությամբ առաջարկվում է երկարաձգել դեղերի լիցենզավորման գործընթացի ավարտի ժամկետն ապրիլի 15-ի փոխարեն՝ մինչև օգոստոսի 15-ը:

Այս փոփոխությամբ դեղերի մեծածախ առևտրով զբաղվողները հավելյալ 4 ամիս ժամանակ կունենան լիցենզավորվելու և դեղերի վաճառքն իրականացնելու համար:

Արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին», «Լիցենզավորման մասին» օրենքներում Կառավարության առաջարկած փոփոխությունները հնարավորություն են տալու ստեղծել լրացուցիչ մահճակալային ֆոնդ և ունենալ լրացուցիչ բժշկական անձնակազմ՝ կորոնավիրուսով վարակակիր հիվանդներին բժշկական օգնություն տրամադրելու նպատակով:

Ըստ փոխնախարարի՝ այժմ կորոնավիրուսի դեմ պայքարին ներգրավված է 9 բժշկական կենտրոն, սակայն դիտարկում են հավելյալ ԲԿ-ների ներգրավման խնդիրը:

Օրենքի նախագծերն Ազգային ժողովում ներկայացնող Առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանի փոխանցմամբ՝ լրացուցիչ բժշկական անձնակազմը համալրած բոլոր մասնագետների  հետ կնքվելու են աշխատանքային պայմանագրեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս