Ազգային ժողովի փոխնախագահը տեղեկացնում է, որ ոմանք օգտագործում են վարչապետի` քաղաքացիներին զանգահարելու տեսանյութի ձայնագրությունը և մարդկանց զանգում փակ համարից։
Արտակարգ դրության պայմաններում նախարարությունը հորդորում է ՀՀ կապի և հեռահաղորդակցության օպերատորներին, ինչպես նաև նրանց աշխատակիցներին, ցուցաբերել պատասխանատվություն և առաջնորդվել «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքով իրենց վերապահված պարտավորություններով և Պարետի որոշումներով՝ բարձր դասելով ՀՀ կապի և հեռահաղորդակցության ծառայությունների անխափան աշխատանքը:
Այսօր Ազգային ժողովի Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը:
Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մամուլում լուրեր են շրջանառվում այն մասին, որ կառավարությունում կա նախագիծ ևս 30 օրով արտակարգ դրությունը երկարացնելու վերաբերյալ:
Ապրիլի 10-ի օրվա երկրորդ կեսին և 11-ին առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ՝ լեռնային շրջաններում ձյան տեսքով։ Ապրիլի 12-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քրեական գործն ուղարկվել է ՀՀ դատախազություն՝ ըստ քննչական ենթակայության ՀՀ հատուկ քննչական ծառայություն ուղարկելու միջնորդությամբ:
Երեկ մամուլում հրապարակվեց տեղեկատվություն այն մասին, որ «Յուքոմ» ընկերության 500 աշխատակից, այդ թվում՝ հիմնադիրներ Հայկ և Ալեքսանդր Եսայանները, աշխատանքից ազատման դիմումներ են ներկայացրել, որի պատճառը «Բիլայնի» գործադիր տնօրեն Անդրեյ Պյատախինի կողմից «Յուքոմի» բաժնետոմսերը ձեռք բերելու որոշումն է:
Այսօր Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակված ևս մեկ մարդու մահ. ԱԺ-ում Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստի ժամանակ ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Մենք չենք կարող համարել, որ կորոնավիրուսի տարածումը մարում է, որովհետև եթե մենք նախկինում ունենում էինք 50 դեպք մի աղբյուրից, ապա հիմա՝ 16 կամ 20 դեպք, բայց արդեն 10, 20, 30 տարբեր աղբյուրներից, իսկ սա նշանակում է, որ վիրուսի շրջանառությունը դուրս է եկել վերահսկողությունից:
Ուսումնասիրութիւնները կը Հաստատեն, որ Մելանը, Թերթին Տպագրութեան Գործընթացը եւ Ցրւումէն Մինչեւ Ընթերցողին Ձեռքը Հասնելու Ժամանակահատուածը Կ՛ոչնչացնեն Ժահրը` Տպագիր Թերթը Դարձնելով Անվնաս Արտադրութիւն:
Այսօր կորոնավիրուսով վարակման 16 դեպք է հաստատվել, երեկ՝ 28 (այս թվին երեկ գումարվեց նաև 12 դեպք, որոնք դուրս էին մնացել հաշվառումից, ընդհանուր՝ 40 դեպք):
ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի հրամանով Վահե Մացակյանը նշանակվել է Շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնում։
Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի հրամանով Լևոն Ազիզյանը նշանակվել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» նորաստեղծ պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնակատարի պաշտոնում։
Արդեն մի քանի շաբաթ է, ինչ կորոնավիրուսի (COVID-19) պատճառով ինքնամեկուսացման մեջ ենք գտնվում։ Ես հայացք եմ նետում դեպի անցյալ` վերհիշելու այն պատմական ճգնաժամային պահերը, որոնց միջով անցել եմ։ Առաջին նման իրավիճակը, որի առաջացրած ցնցումների ժամանակներում ապրել եմ, եղել է Քենեդիի սպանությունը` 1963թ.-ին։ Նախագահ Քենեդին նոր և հույսով լի ժամանակաշրջանի սկիզբ դնող թարմ խոսք էր համարվում։ Նրա մահը տեսնելով` աշխարհը մի պահ կանգ առավ և սգաց նրա մահը։
Երևան քաղաքի ԱրշակունյացԳարեգին Նժդեհ խաչմերուկում կանջատվեն լուսացույցները և երթևեկությունը փորձնական կկազմակերպվի շրջանաձև։
ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի հրամանով Փրկարար ծառայության ստորաբաժանումները իրականացրել են ամենօրյա վարակազերծման կանխարգելիչ միջոցառումներ ՀՀ ութ մարզում և Երևանում:
Ապրիլի 9-ին, ժամը 18:48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղի արագաչափի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ:
Ապրիլի 9-ին, ժամը 23:58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Պռոշյան և Այգեձորի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ:
Հայաստան են վերադառնում FLEX ծրագրով ԱՄՆ-ի տարբեր նահանգներում գտնվող ավագ դպրոցի 34 աշակերտ և ամերիկյան ACES ծրագրի շրջանակներում ԱՄՆ-ում ուսանող մեկ աշակերտ: Վերջիններս Հայաստան վերադառնալուն պես ենթարկվելու են 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի:
Ապրիլի 9-ին, ժամը 14:34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մոտակայքում հայտնաբերվել է նռնակ:
Ապրիլի 9-ին, ժամը 15:40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Ռազմական ոստիկանության վարչության» մոտակայքում հողագործական աշխատանքներ իրականացնելիս հայտնաբերվել է նռնակի պայթուցիչ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Ուկրաինայում կորոնավիրուսի է հաստատվել 1978 թվականին ծնված, ծագմամբ հայ Ուկրաինայի քաղաքացու մոտ։
Թուրքիայում գտնվող 73 ՀՀ քաղաքացի Վրաստանի տարածքով այսօր՝ ապրիլի 9-ին տեղափոխվել են Հայաստան։ Այս մասին հայտնում է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը։
Յուրաքանչյուրիս մանկուց սովորեցրել են, որ գույքը չի կարելի փչացնել, ոչնչացնել` լինի խաղալիք, գիրք, թե դասասեղան, առավել ևս` եթե քոնը չէ, էլ չենք խոսում դիտավորյալ վնասելու մասին…
Անգլիայի Պրեմիեր լիգայի ակումբների առաջատար խաղացողները հայտարարել են հիմնադրամի ստեղծման համար, որը կաջակցի Անգլիայի Առողջապահության ազգային ծառայությանը՝ կորոնավիրուսի դեմ պայքարում:
Շրջակա միջավայրի մոնիտորինգի և տեղեկատվական կենտրոն ՊՈԱԿ-ի տվյալների համաձայն՝ վերջին շաբաթներին աղտոտող նյութերի, մասնավորապես՝ փոշու կոնցենտրացիայի անկում է գրանցվել։ Փետրվարի համեմատ՝ մարտին Երևանում փոշու դիտարկումների ընդհանուր քանակի 41%-ում դիտվել է կոնցենտրացիաների նվազում: 168.am-ի հետ զրույցում Բնապահպանության նախկին փոխնախարար Այսեր Ղազարյանն ասաց, որ այս տոկոսներն արտակարգ դրության պայմանների խիստ պահպանման դեպքում պետք է որ ավելի բարձր լինեին:
Ապրիլի 7-ին Մալաթիայի քրեական հետախույզները նախկինում կատարված գողություն են բացահայտել։
Արթիկի ոստիկանները Արթիկ քաղաքի Անկախության փողոցում գիշերային ուժեղացված ծառայության ժամանակ կրակոցի ձայն են լսել ու կատարվածի մանրամասները պարզելու ուղղությամբ միջոցառումներ ձեռնարկել։
Նախաքննության ընթացքում բացահայտվել են նաև 29-ամյա կնոջ կողմից կատարված առերևույթ հանցագործությունների այլ դրսևորումներ: