«Նախ ՝ Ամենայն Հայոց կաթողիկոսը հայտարարությամբ հանդես չի եկել, լրատվամիջոցի հարցմանն ի պատասխան՝ ասել է, որ նկատի ունենալով այն հանգամանքը, որ աշխարհի բոլոր երկրներում արդեն կա այդ ավանդույթը՝ համավարակի առնչությամբ ռիսկային տարիքային խմբում գտնվող անձանց նկատմամբ մարդասիրություն ցուցաբերելով՝ փոփոխել խափանման միջոցը, նա էլ հորդորել է, որ մեր հայրենի իշխանություններն այդպես վարվեն»,- 168․am-ի հետ զրույցում ասաց Տեր Սմբատ քահանա Սարգսյանը։
ՀՀ վարչապետը, ասում են, չափազանց անհանդուրժող է բանակում չծառայածների հանդեպ։
Երբ որոշեցի անդրադառնալ ապրիլյան պատերազմին, շատ քչերին պատմեցի այդ մասին:
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը վառ պահելու նպատակով դերասան, ռեժիսոր, «Բոհեմ» թատրոնի հիմնադիր Նարեկ Դուրյանն օրերս ուղիղ եթերով առաջարկել էր Հայաստանում, Արցախում և Սփյուռքում ապրող բոլոր հայրենակիցներին՝ ապրիլի 24-ին եկեղեցու զանգերի ներքո դուրս գալ պատշգամբ և մոմեր վառել:
Ոստիկանության Կենտրոնական բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Աճեմյան փողոցի 50-ամյա մի բնակիչ վարչական տարածքում գողություններ է անում:
Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ էր հրապարակել՝ «Հեղափոխությունից առաջ և հետո. Սաշիկի կամերաները» վերնագրով: Տեսանյութում հայտնի կադրերն են, որտեղ այն ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ու իր թիմի անդամները փակում էին արագաչափերն ու «Сердечний привет» փոխանցում Զիմզիմովից:
Մարդու իրավունքների պաշտպանն անդրադարձել է այս օրերին ընտանիքում բռնության դեպքերին՝ նշելով, որ աշխատակազմում ստեղծել է այդ հարցերով զբաղվող աշխատանքային խումբ:
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության Վարդենիսի տարածքային գործակալության աշխատակիցների կողմից լիազորություններն առերևույթ չարաշահելու մի շարք հանգամանքներ:
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման դեմ պայքարի ոլորտում օրենքով վերապահված լիազորությունների շրջանակներում, ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամետում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ 2020 թվականի ապրիլի 13-ին մեղադրանք է առաջադրել Հայ Առաքելական Եկեղեցու թեմերից մեկի առաջնորդական փոխանորդին:
Ես չգիտեմ, թե ինչ է ասում ԱՀԿ-ն, բայց պիկը հաստատ անցել է: Ամենադժվար ճանապարհը մենք միանշանակ անցել ենք: Հնարավոր է՝ նոր պիկ լինի աշնանը, բայց, բոլոր դեպքերում, դա չի լինի այդչափ դրամատիկ:
Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Եղիազարյանն այսօր հարց ուղղեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին՝ գուցե Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մեզ սկզբից սխալ ցուցումներ է տվել, դրա համար էլ նախարարը սկզբից ասում էր, թե կորոնավիրուսը վտանգավոր չէ, հիմա ասում է այլ բան: Պատգամավորը հարցը հնչեցնելուց առաջ հիշեցրեց, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել է ԱՀԿ-ին վիրուսի վերաբերյալ սխալ տեղեկատվություն տրամադրելու համար:
Ապրիլի 12-ին, ժամը 21.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Կումայրիի բաժին հաղորդում էր ստացվել, որ «աջ ազդրի կտրած-ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 21-ամյա երիտասարդ։
«Կառավարությունն արտագնա աշխատանքի մեկնելու հնարավորություն չունեցող քաղաքացիների հարցը լուծելու համար կիրականացնի մեծ թափով կապիտալ ծախսեր: Մեր աննախադեպ ծավալի կապիտալ շինարարության ծախսերն էլ ավելի ենք մեծացնելու, որովհետև անցյալ տարի աննախադեպ ծավալի շինարարական աշխատանքներ ունեինք, և աշխատուժը չէր հերիքում ընդհանրապես»:
Քաղաքացիական և դատական համակարգում մենք ունենք սաբոտաժի դեպքեր, բայց հարցը հետևյալն է՝ 450 հազար դրամ աշխատավարձով և կաշառքի ընկալում ունեցող դատավորին հանենք, որտեղի՞ց տեղը լավ դատավոր գտնենք, որ գա աշխատի, և նույն խնդիրն է նաև Քաղաքացիական ավիացիայում: Այսօր խորհրդարանում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ հակադրություն կա պետական համակարգում բարձր աշխատավարձերի դեմ և աշխատանքը լավ կատարող պաշտոնյաների մասին քննարկումների միջև:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն այսօր Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ներկայացրեց իր առաջարկը՝ կապված ներկայիս իրավիճակում գյուղատնտեսության ոլորտում իրականացվելիք մի շարք գործողությունների հետ:
Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որը սկսվում էր իր քայլերթի ճանապարհին տեսախցիկները կպչուն ժապավենով կապելով` այն համեմելով «սերդեչնի պրիվետ ատ Զիմզիմովա» արտահայտությամբ, շարունակվում 2018թ. մայիսի 8-ին Ազգային ժողովում ունեցած իր ելույթով, ուր ասում էր, որ քաղաքացիներին տուգանելու այս խելագար մոլուցքին պետք է վերջ դրվի ժամ առաջ:
Ucom-ի շուրջ կրքերը չեն հանդարտվում։ Ինչպես հայտնի է, ընկերության տնօրեն Հայկ Եսայանը, որը նաև ընկերության վեց տոկոսի բաժնետերն է, աշխատանքից ազատման դիմում է գրել, որն արդեն ստորագրվել է։ Նրա հետ աշխատանքից ազատվելու ցանկություն է հայտնել նաև «Յուքոմի» 800-ից ավել աշխատակից:
«Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր խորհրդարանում հարց ուղղեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ինչ է անելու գործադիրը, եթե պարզվի, որ ապրիլի 20-ից բացվող և աշխատող տեքստիլ արտադրող ընկերություններից մեկում դարձյալ արձանագրվի վարակի մեկ դեպք՝ արդո՞ք դրանից հետո որոշվելու է կրկին ոլորտի վրա սահմանափակումներ տարածել:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը խորհրդարանին ներկայացրեց Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծ:
Վաղվանից ԵՊԲՀ-ն իր բոլոր աշխատակիցներին կտրամադրի անվճար տրանսպորտայից միջոց՝ 16 ուղղություններով։
Կորոնավիրուսի համաճարակի պատճառով ստեղծված իրավիճակից ելնելով՝ մինչև ապրիլի 14-ը ներառյալ դատախազների որոշումներով կամ նրանց կողմից դատարան ներկայացված միջնորդությունների արդյունքում քրեակատարողական հիմնարկներից խափանման միջոցների փոփոխմամբ ազատվել է 20 կալանավորված անձ:
Երեկ 168.am-ը տեղեկացրել էր, որ ապրիլի 14-ին, ժամը 01:42-ի սահմաններում ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ կրակել են Երևանի Օրբելի 8 բնակարանի պատուհանների ուղղությամբ, փամփուշտը մտել է բնակարան:
Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ մի շարք ներկայացուցիչներին պարգևատրելու մասին կարգադրությունը:
2020թ. ապրիլի 14-ին՝ ժամը 22:11-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Ջրվեժ թաղամասի դպրոցներից մեկի կողային հատվածում կրակոցներ են հնչել:
Արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանի խոսքով՝ Հանրային հեռուստաընկերության բյուջեն մոտավորապես 6 միլիարդ դրամ է, և 2014 թվականին, երբ փոփոխություններ կատարվեցին «Հեռուստատեսության և ռադիոյի», ինչպես նաև՝ «Գովազդի մասին» օրենքներում, Հանրայինը գովազդից զրկվեց և կորցրեց մոտավորապես 1,2 միլիարդ դրամ:
Շնորհակալ ենք Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսին, մարդասիրական, քրիստոնեական արժեհամակարգի պաշտպանության և իմաստության համար:
Ապրիլի 15-ի ցերեկը, 16-ի գիշերը, 17-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ազգային ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն այսօր Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ նա չի վճարել վարձակալությամբ վերցված հողատարածքի վարձը, որի համար «Հայանտառ» ՊՈԱԿ-ը դիմել է դատարան:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունի նստավայրի տեխնիկական անձնակազմի աշխատակիցներից մեկի մոտ թեստավորման արդյունքում կորոնավիրուսային հիվանդություն է հաստատվել:
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի եզդիական համայնքի Նոր Տարվա՝ Մալաքե Թաուսի առթիվ։