Բաժիններ՝

Անլուծելի և մտահոգիչ է մնում կարտոֆիլի և լոլիկի ցեցի դեմ ուղղված պայքարը

«Սկսվել են գարնան գյուղատնտեսական աշխատանքները, սակայն անլուծելի և մտահոգիչ է մնում կարտոֆիլի և լոլիկի ցեցի դեմ ուղղված պայքարը»,- ասում է «Ֆերմերային շարժում» հասարակական կազմակերպության նախագահ Սարգիս Սեդրակյանը։

«Տաք եղանակներին դրանք ձվադրում և ուժեղ տարածվում են։ Այս տարի Աֆրիկայում մորեխներն այնքան են շատացել, որ ասելի չէ։ Սարսափելի վիճակ է, գյուղատնտեսությանը մեծ վնաս են հասցնում։ Ենթադրություններ կան, որ կարող են հասնել Եվրոպա, Ասիա։ Շատ վտանգավոր է։ Լոլիկի, կարտոֆիլի մեջ սև կետեր կան, շատերը նկատած կլինեն, սրա դեմ  այնքան էլ ուժեղ պայքար չի տարվում, աէրոզոլային պայքար պետք է տանել: Այսինքն, թունաքիմիկատը փոշիացած վիճակում է, դրան գումարվում է կրակի հոսքը և  այրում է տեղի ունենում»,- մանրամասնեց Սարգիս Սեդրակյանը։

Նրա փոխանցմամբ՝  օրինակ, Մոսկվայի հարակից շրջաններում ճահիճներ կան, և այնտեղ սարսափելի մեծ չափերի մոծակներ են լինում,  դրանց դեմ միայն աէրոզոլային եղանակով են կարողանում պայքարել։

«Նախօրոք հայտարարում են, որ այսինչ օրն աէրոզոլային պայքար է լինելու, բնակիչներին զգուշացնում են, որ պատուհանները փակեն, քամու հետևանքով թույնը չլցվի տները։ Ջերմոցներում դա այնքան էլ տարածված չէ, բայց բաց դաշտում սարսափելի է։ Արարատի մարզը ժամանակին հսկայական քանակի լոլիկ էր տալիս, հիմա քչացել է»,- նշեց նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս