Բաժիններ՝

Մեքենայից գողացել էր բջջային հեռախոս, բաճկոն ու բանալիներ․ Մալաթիայի ոստիկանների բացահայտումը

Ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ գիշերը Սեբաստիայի փողոցում կայանված իր մեքենայից գողություն են արել։ Հափշտակել էին բջջային հեռախոս, բանալիներ, բաճկոն։

Մարտի 27-ին ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները, գողությունը կատարելու կասկածանքով, ոստիկանություն բերման ենթարկեցին 67-ամյա մի տղամարդու։

Նա տվել է խոստովանական բացատրություն և ներկայացվել քննչական բաժին։
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։
Նախաքննությունը շարունակվում է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս