ԱԺ-ն այսօր հատուկ և ևս մեկ արտահերթ նիստ կգումարի
Ապրիլի 13-ին մեկնարկած Ազգային ժողովի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկված «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին», «Լիցենզավորման մասին», «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծերն ընդունվեցին։
«Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծն ընդունվեց 114 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:
«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին», «Լիցենզավորման մասին» օրենքներում փոփոխություն կատարելու մասին նախագիծն ընդունվեց 115 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:
Առաջինից երկրորդ ընթերցում կազմակերպելու համար պատգամավորներն ունեն 3 ժամ՝ առաջարկություններ ներկայացնելու համար:
ԱԺ-ն արտահերթ երկրորդ նիստը կգումարի այսօր 15:00-16:00-ն ընկած ժամանակահատվածում, իսկ մինչ այդ, ինչպես հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ կգումարվի հատուկ նիստ՝ քննարկելու Կառավարության որոշումը՝ արտակարգ դրության ժամկետը ևս 30 օրով երկարաձգելու մասին: