Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 7-8-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 42 դեպք, որից 13-ը՝ նախկինում կատարված։
Առողջապահության նախարարությունն իր ֆեյսբուքյան էջում ուղեցույց լուսանկար է հրապարակել, որտեղ ցույց է տրված, թե ինչպես պատրաստել պաշտպանիչ դիմակ սովորական շապիկից:
Ապրիլի 12-ի ցերեկը, 13-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
ՌԴ-ում ՀՀ դեսպանատան ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ Մեկնարկել է դեպի Երևան չարտերային թռիչքի հաշվառումը և քաղաքացիները հյուրանոցներից տեղափոխվում են օդանավակայան:
ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոյանը ֆեսբուքյան իր էջում գրառում է կատարել և հայտնել, որ Մարտունու ԲԿ աշխատակիցների մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել:
Խանութների աշխատակիցները իրական հերոսներ են: Կորոնավիրուսային պանդեմիայի ընթացքում նրանք չեն դադարում աշխատել և վտանգում են իրենց աժողջությունը, որպեսզի մենք կարողնանք մթերքներ գնել: Նրանք արժանի են հարգանքի և երախտագիտության: Ամերիկացի մի գանձապահ նկարագրել է, թե ինչպես հաճախորդները պետք է վարվեն սուպերմարկետներում կարանտինի ժամանակ: 1. Մի գնացեք խանութ ամբողջ ընտանիքով: 2. Մի խախտեք աշխատակիցների անձնական տարածությունը: 3. […]
Արարատյան դաշտում և դրա նախալեռնային գոտում, Վայոց Ձորի նախալեռնային գոտում ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերը օդում հնարավոր է 0․․․-2, հողի մակերևույթին՝ -3․․․-4 աստիճան ցուրտ:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ապրիլի 12-ին, Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնի առիթով մատուցվել է Հայրապետական Սուրբ Պատարագ։
Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել:
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է վարչապետի նախօրեի ֆեյսբուքյան ուղիղ միացմանը, որտեղ Փաշինյանն անդրադարձավ արտակարգ ռեժիմմի երկարացմանը:
Այսօր՝ ապրիլի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:40-ի սահմաններում Բագրատունյաց-Չեխով փողոցների խաչմերուկում բախվել են Haise մակնիշի 398 AN 61 համարանիշի և Ford մակնիշի 36 TՏ 008 համարանիշի ավտոմեքենաները:
Արցախի առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ լաբարատորիայում տեղի ունեցող ախտահանիչ միջոցառումների պատճառով, նախորդ օրը ՀՀ ուղարկված փորձանմուշի հետազոտության արդյունքները դեռևս չեն ստացվել:
ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսով վարակման ընդհանուր առմամբ 1013 դեպք։ Վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 36-ով:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 12-ի ժամը 08:25-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնը՝ Մեծ Զատիկը: Այս պահին տեղի է ունենում Սուրբ Հարության պատարագը։
Ապրիլի 12-ին, ժամը 08:51-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ:
Ապրիլի 6-ի վաղ առավոտյան «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգեցին, որ Ակնալիճ գյուղից դանակահարված երիտասարդ տեղափոխվել է հիվանդանոց։
Covid-19-ի դեմ պայքարում շվեդական մոդելին անդրադառնում են միջազգային ու տեղական վերլուծաբանները: Շվեդիան միակ երկիրն է Եվրոպայում, որ ԵՄ քաղաքացիների առաջ սահմանները չի փակել ու սահմաններից ներս էլ արտակարգ դրություն չի հայտարարել: Երկրում կորոնավիրուսով վարակակիրների թիվը հատել է 9600-ը, մահացել է 870 մարդ:
Քննչական կոմիտեն պաշտոնական հաղորդագրություն էր տարածել՝ կապված Մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանի և «Պարալլելս Ֆիլմպրոդաքշն» կինոընկերության հիմնադիր, կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանի հետ:
Մարդու իրավունքների պաշտպանը երեխաների համար ներկայացնում է կորոնավիրուսի մասին պատմող միջազգային ուղեցույցի հայերեն տարբերակը՝ հոգեբան Սեդա Մուսայելյանի և ուսուցչուհի Վառվառա Մելքոնյանի հետ համագործակցությամբ։
Առաքելակական եկեղեցու հետևորդների, այդ թվում` ինձ համար Զատիկն առավել կարևոր տոներից մեկն է:
Պարետ Տիգրան Ավինյանը որոշում է ստորագրել վաղը ՀՀ-ում որոշ տնտեսվարողների աշխատանքը 6 ժամով սահմանափակելու մասին:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, որ քննարկումների արդյունքում եկել են այն եզրահանգման, որ արտակարգ դրության ռեժիմը պետք է երկարաձգվի ևս 30 օրով, այսինքն՝ ապրիլի 14-ից մինչև մայիսի 14-ը: Սակայն որոշ սահմանափակումներ կհանվեն: «Երկուշաբթի օրվանից մի շարք գործունեություններ կլինեն թույլատրված:
Կառավարությունը արտակարգ դրության պայմաններում քննարկում է քաղաքացու օրը նշել–չնշելու հարցը։
Եթե մարդը տվյալ ամսվա ընթացքում աշխատավարձ չի ստանում, եթե գործատուն դադարեցրել է աշխատավարձի վճարումը, եկամուտ չկա, բնականաբար, 1000 դրամը նա չի վճարում: Այս դեպքում որոշակի ֆինանսական թերակատարում, հնարավոր է, լինի, ինչը, սակայն, պարզ կդառնա ավելի ուշ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ հայկական ավիացիայի օդանավի մասնակցությամբ:
Հիմք ընդունելով մամուլում շրջանառվող հրապարակումները, պետք է խուսափել Իտալիայի կատաստրոֆիկ վիճակից, որտեղ առողջապահական համակարգն ուղղակի չդիմացավ ծանրաբեռնմանը: Ըստ այդմ` կարանտինը պետք է շարունակել մինչև այն ժամանակ, երբ գա առղջապահության նախարարի ներկայացրած մոդելի կրկնապատկման 10-րդ օրը, դրանով էլ շարժվել: 168.am-ի հետ զրույցում ասաց քիթ-կոկորդ-ականջաբան, բ.գ.թ. Կարեն Կասպարյանը:
Հայաստանում նոր կորոնավիրուսի պատճառով ստեղծված իրավիճակի հետևանքով Արարատի մարզի Հայանիստ գյուղի բնակիչ Գեղանուշ Երանոսյանը կորցրել է աշխատանքն ու միակ եկամտի աղբյուր հանդիսացող իր 16 խոզերի համար կերակուր չկարողանա գնել։
Ապրիլի 11-ին, ժամը 17:52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ ՀՀ Ազգային ժողովի շենքի դիմաց կայանած ավտոմեքենայում բերանը կարած քաղաքացի կա. անհրաժեշտ է հոգեբանական աջակցություն:
Ապրիլի 6-ին ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները Վանաձոր-Ալավերդի ճանապարհին ստուգել են Լոռու մարզի Քարինջ գյուղի 36-ամյա բնակչի փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ» մակնիշի մեքենան: