Բաժիններ՝

Տալվորիկ գյուղի հողատարածքներից մեկում հայտնաբերվել է հակատանկային ուսումնական ական

Ապրիլի 11-ին, ժամը 11:53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Տալվորիկ գյուղի վարչական տարածքի հողատարածքներից մեկում հայտնաբերվել է ական: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ հայտնաբերվածը «ТМ-62П» հակատանկային ուսումնական ական է:

Փրկարարները սահմանազատել են տարածքը և իրականացրել հերթապահություն։ ՀՀ ՊՆ N զորամասի սակրավորները տեղում վնասազերծել են ականը պայթեցման եղանակով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս